Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
22/06/2012 16:18
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ գիտելիքներ և հմտություններ յուրացնելու ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի են դարձել Գավառում և Վարդենիսում գործող երկու բուհում:

Շարունակական կրթության արդի պահանջները բուհական միջավայրում իրականություն դարձնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը հերթական անգամ դրսևորվում է ծրագրային աջակցության տեսքով: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կրթական բարեփոխումների պարտադիր պայման է համարում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) տարածումը:

Ինտերնետ հասանելիությամբ ապահովված` 20 համակարգչով լսարան, լազերային տպիչ, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչ, փոխանջատիչներ և Wi-Fi անկյուն. ուսումնական գործընթացների պահանջներից բխող տեխնիկական այսպիսի հագեցվածություն կունենա Գավառի պետական  համալսարանը: Ավելի վաղ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է համալսարանին` մասնաշենքերի միջև օպտիկամանրաթելային մալուխի միջոցով ինտերնետային հաղորդակցության  ներքին ցանց ստեղծելու հարցում:      

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սարքավորումներ է տրամադրել նաև «Վիկտոր Համբարձումյանի» անվան Վարդենիսի մանկավարժական ինստիտուտին: Այստեղ, 5 համակարգչով ինտերնետ հասանելիությամբ լսարանից բացի, համացանցային կապ կգործի նաև գրադարանում: Տրամադրված արժեքավոր մյուս սարքավորումների ցանկում դարձյալ ընդգրկված են լազերային տպիչը, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող`3G երթուղիչն ու փոխանջատիչները: 

«Տեղեկատվական դարաշրջանում կրթության հանդեպ ընդգծված ուշադրությունը բխում է երկրի զարգացման հրամայականներից: Դա ենթադրում է աշխատանքային և սոցիալական առավել հարմար միջավայր, ինչպես նաև հուսալի և արդյունավետ ենթահամակարգերի առկայություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում ուսումնառության արդյունավետության և որակի բարձրացումը: Այս ծրագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` համալսարանների հետ համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություն: 

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88