Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
27/06/2012 16:31
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են ՙԱզատե´նք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից՚ բնապահպանական և գյուղական համայնքներում գործարարության զարգացման ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ծրագրի շրջանակում կարտադրվեն և կտարածվեն կտորե պայուսակներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա կրճատել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը:

Երկիր մոլորակին անդառնալի վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումն այսօր  լուրջ խնդիր  է, քանի որ դրանք հարյուրավոր տարիներ չեն քայքայվում, իսկ մասնատվելու արդյունքում էլ առաջանում են մանր մասնիկներ, որոնք մնալով բնության մեջ թունավորում են հողն ու ջուրը:

Ծրագիրն իրականացվելու է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում: Առաջին փուլում նախատեսվում է կարել 1300 -1500 պայուսակ, իսկ արտադրական գործընթացում զբաղված են լինելու կանայք, ովքեր ներկայումս գործազուրկ են:

««ԱրմենՏել» ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում ձգտում է աջակցել Հայաստանի մարզերում կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը` իրական օգնություն հասցնելով և´ մարդկանց, և´ շրջակա միջավայրին: Իրականացվող ծրագրի շրջանակում կլուծվեն ոչ միայն էկոլոգիական այլ նաև սոցիալական հարցեր, քանի որ այս ծրագիրն նպատակ ունի նաև նպաստելու գյուղական համայնքում գործարարության զարգացմանն ու կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այս ծրագիրը երկու առումով էական նշանակություն ունի մեզ համար։ Առաջինը բնապահպանական նշանակությունն է, քանի որ մենք այն դիտարկում ենք պոլիէթիլենային տոպրակների դեմ ուղղված շարժման համատեքստում։ Երկրորդ, այս ծրագիրը գյուղի շուրջ մեկ տասնյակ կանանց ապահովում է աշխատատեղով», նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր  տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Նշենք, որ տարեսկզբին «ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին  երկարատև համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունն աջակցելու  է  Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի իրականացմանը:

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51