Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԽՐԱԽՈՒՍԵԼ Է ԷՍՍԵ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
28/06/2012 17:01
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԽՐԱԽՈՒՍԵԼ Է ԷՍՍԵ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

ՎիվաՍել–ՄՏՍ–ի կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարված էսսե մրցույթի երեք հաղթողներն արժանացել են պլանշետային HTC համակարգչի, Blackberry 9700 և Galaxy Nexus S սմարտֆոնների: Խրախուսական պարգևներ են ստացել նաև տարբեր բուհեր ներկայացնող ևս 8 ուսանող: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է մայիսին հայտարարած մրցույթի արդյունքները: Էսսեների միջոցով տեղեկատվական դարաշրջանի դերը գնահատելու համար նախապես առաջարկվել են հատուկ մշակված թեմաներ:

Ո՞րն է համացանցի դերը հասարակության կյանքում: Ինչպիսի՞ն կարող է լինել բջջային ինտերնետի ազդեցությունը կրթության ոլորտում և առօրյա կյանքում: Ո՞րն է դրա զարգացման հաջորդ փուլը: Կարո՞ղ է, արդյոք, սոցիալական մեդիան փոխել կյանքը: Ներկայացված թեմաների շրջանակներում մրցույթին մասնակցելու հնարավորություն է տրվել բոլոր նրանց, ովքեր հավատարիմ եմ մնացել նախապես հայտարարված կանոններին:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի էլեկտրոնային կայքին հղված բոլոր աշխատանքները գնահատվել են անանուն ստուգման սկզբունքով: Առանձնահատուկ կարևորվել է հետազոտությունների ընթացքում առցանց տեղեկատվական աղբյուրների կիրառումը:

«Հաջողության հասնելու առաջին քայլն սկսվում է ձգտման պատրաստակամությունից: Կարևոր է նաև տեղեկացված լինելու պայմանը: Համացանցը և թվային ապագա ենթադրող տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը: Դրանցից արդյունավետ օգտվելու ընտրությունը Ձերն է: Փորձեք կիրառել համակարգված մոտեցում և գնահատել սովորելու համար առկա միջավայրը: Նորարար տեխնոլոգիաները տալիս են ժամանակի անհարկի կորուստը կրճատելու և առավելագույն արդյունավետությամբ մասնագիտանալու հնարավորություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էսսե մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած ուսանողներից մեկը`Էլեոնորա Մկրտչյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող է: Հաջորդ երկուսը` Արման Սերեդան և Եկատերինա Մարտիրոսյանը, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ուսանողներ են: Նրանց համապատասխանաբար տրվել է պլանշետային HTC համակարգիչ, Blackberry 9700 և Galaxy Nexus S սմարտֆոններ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91