Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC ՔԱՐՏԸ
03/09/2012 11:11
Կիսվել

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC ՔԱՐՏԸ

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝  առաջին անգամ Հայաստանում բանկը հատուկ երիտասարդների համար ստեղծել է մի քարտ, որը բացի վճարահաշվարկային քարտ լինելուց հանդիսանում է նաև զեղչային ու ակումբային քարտ:

Քարտն ունի հետևյալ առավելությունները.

1.     ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտերի քարտապանները հնարավորություն են ստանում քարտը ներկայացնելիս ԱՆՎՃԱՐ մտնել Երևանի շուրջ 10 կարաոկե, դիսկո, գիշերային ակումբներ («Accapella», «Arlekino», «Astral», «CRAZY», «Gaudi», «INROCK», «Opera club», «WAVE») ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ: Ինչպես նաև «96 club», «Accapella», «Arlekino», «Gaudi», «Opera club», «WAVE» կարաոկե ակումբներում քարտապանները կստանան նաև անվճար 2 երգ երգելու  հնարավորություն, իսկ INROCK երաժշտական ակումբում քարտապանները կստանան անվճար հյուրասիրություն: Ակումբների ամբողջական ցանկին և պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումից http://www.anelik.am/services-retail/detail.php?ID=297 :

2.    Քարտը հնարավորություն է տալիս անկանխիկ գնումներ կատարելիս ստանալ մինչև 10% զեղչ Երևանի շուրջ 20 սրճարաններում, ռեստորաններում, արագ սննդի կետերում և ժամանցի վայրերում: 

3.    Քարտը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում՝ անկանխիկ գնումներ կատարելիս:

4.    Քանի որ քարտը հանդիսանում է VISA Classic միջազգային քարտ, այն հնարավորություն է տալիս բացի կանխիկ և անկանխիկ գործարքներից, գնումներ կատարել ինտերնետում, ինչպես նաև օգտագործել այն գրեթե ամբողջ աշխարհում:

5.    Քարտապանը հնարավորություն է ունենում շահել ուղեգիր Սև ԾՈՎ Իր և 3 ընկերների համար (ուղեգրերը տրամադրել է JASUTA TRAVEL տուրիստական ընկերությունը):

6.    Քարտը հնարավորություն է տալիս կատարել կոմունալ վճարումներ:

7.    Քարտային հաշվի դրական մնացորդի վրա կհաշվարկվի 2% տարեկան տոկոսադրույքով եկամուտ: 

«Այս քարտը մենք շուկա ենք հանել “BOOM” ամսագրի հետ համատեղ և վստահ ենք, որ այն լայն արձագանք կստանա երիտասարդների շրջանում: Վերը նշված ակումբներում մուտքի վճարը տատանվում է 1500-2500 դրամի շրջակայքում, իսկ կարաոկե ակումբներում 2 երգի արժեքը մոտ 1000 դրամ է, այս բոլորից նույնիսկ ամեն օր օգտվելիս քարտապանը չի վճարի: ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտ ունենալու համար հաճախորդին անհրաժեշտ է դիմել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ` ներկայացնելով անձնագիրը, սոց. քարտը, ընդ որում քարտի տարեկան սպասարկումը կազմում է ընդամենը 5,000 ՀՀ դրամ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57