Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
03/09/2012 15:53
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկները պարգևատրվել են «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի կողմից: Այս մասին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Նշենք, որ մրցումներն անցկացվել են Վրաստանի Բաթումի քաղաքում` ս. թ. օգոստոսի 23-ից 26-ը: Ռաֆթինգի թիմային առաջնությունում հայ մարզիկները գրավել են երկրորդ տեղը, իսկ Jeep-Trial մրցումներին երկրորդ տեղն են զբաղեցրել Դավիթ Մովսիսյանի և Վիլեն Վարդանյանի անձնակազմը` Standart դասում և Արտաշես Ստեփանյանի ու Արթուր Հարությունյանի անձնակազմը` Extreme դասում:

«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է էքստրեմալ սպորտաձևերի զարգացմանը համեմատաբար վերջերս, սակայն, ի սկզբանե, մենք նպատակ ենք դրել ոչ միայն բարձրացնել Հայաստանի երիտասարդների հետաքրքրությունն էքստրեմալ սպորտի հանդեպ, այլև ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: Այսօր ակնհայտ է մեր նախաձեռնության հաջողությունը: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նոր հաջողություններ, նոր ռեկորդներ և հաղթանակի անսպառ կամք», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Ադրենալին» ասոցիացիայի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը մեր մարզական նախաձեռնությունները սատարելու համար: Նման մոտեցման շնորհիվ  մեզ հաջողվում է ոչ միայն բարձր պահել երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այլ նաև օրինակ ծառայել երիտասարդ մարզիկների համար` դաստիարակելով թիմային ոգի, հաղթանակի ձգտում և կամքի ուժ», – ասել է   էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

«ԱրմենՏել» ընկերության, Կոնվերս բանկի և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ հայ մարզիկները հանդես են եկել Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին: Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoextreme ասոցիացիայի կողմից կազմակերպած փառատոնին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Հայ մարզիկները պայքարել են արտաճանապարհային մեքենաներ վարելու  Jeep-Trial մարզաձևի Standart, Monster, Extreme դասերում, ինչպես նաև մոտոկրոսի և ռաֆթինգի մրցումներում:

Jeep Trial-ը` բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը և հստակությունը:

Ռաֆթինգը` լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ 6 տեղանոց փչովի նավակներով:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48