Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
ԱՐՄԵՆԱԼ-Ը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԼ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
19/09/2012 12:06
Կիսվել

ԱՐՄԵՆԱԼ-Ը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԼ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը էապես բարձրացրել է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի ներդրման արդյունավետությունը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ-ի Մամուլի ծառայությունից՝  2012թ. առաջին կիսամյակում գործարանի աշխատակիցները առաջարկել են 210 կայզեն` կատարելագործումներ աշխատատեղերում, որոնք կարող են իրականացվել առանց ֆինանսական ներդրումների` բացառապես ներքին պահուստների հաշվին: Ողջ 2011թ. արդյունքներով այս ցուցանիշը կազմում էր 360 կայզեն:

Բացի այդ, արտադրական համակարգի շրջանակներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ում մշակվել է 22 նախագիծ` շուրջ 80 հազար դոլար ակնկալվող ընդհանուր տնտեսական արդյունավետությամբ: Առավել նշանակալիների թվում են` սառեցնող քսահեղուկի զտման ցիկլերի կրճատման, խնայողական օգտագործման, փայլաթիթեղի հատման մեքենայի պարապուրդների նվազեցման և այլ նախագծերը:

ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական մասնագետների և բանվորների ակտիվությունն արժանացել է ՌՈՒՍԱԼ-ի արտադրության զարգացման գծով տնօրենի`Դմիտրի Բոնդարենկոյի բարձր գնահատականին. «Երևում է, որ գործարանը զարգանում է, իսկ ամենակարևորը`մարդիկ են զարգանում: Նրանք դառնում են ավելի ու ավելի շահագրգիռ իրենց աշխատանքի հանդեպ` ինչ են անում և ինչպես: Մեզ մոտ մեծ է պահեստային ներուժը, բայց եթե մարդիկ անձամբ շահագրգիռ չլինեին դրա բացահայտմամբ, ապա միայն ուսուցմամբ մենք չէինք հասնի նման արդյունքների»:

ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի հայեցակարգը հիմնված է Ճապոնիայի ավտոմեքենաշինական ձեռնարկություններում մշակված սկզբունքների վրա, որ հետագայում հաջողությամբ կիրառվել է աշխարհի խոշորագույն ընկերություններում: ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը դարձել է Ռուսաստանում արտադրական համակարգի ներդրման նախաձեռնողը:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է 2000թ. Մայիսին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը:  

ՍԱՅԱՆԱԼ-ը, «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ միասին կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33