Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ QUADRA DRIVE 2012 ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
25/09/2012 15:37
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ QUADRA DRIVE 2012 ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան պարգևատրեցին Quadra Drive 2012 միջազգային բաց առաջնության հաղթողներին: Սեպտեմբերի 15-ից 16-ը Տավուշի մարզում կայացած Jeep Trophy կողմնորոշում տիպի առաջնությանը մասնակցեցին 32 մարզիկ Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից:

Միջոցառումը մեկնարկեց Դիլիջան քաղաքում: Մարզիկները տոպոլոգիական քարտեզների օգնությամբ անցան երթուղու նշված կետերով, Մեծ և Փոքր Մայմեխ սարերով` հասնելով Իջևան, որտեղ էլ հայտարարվեց ավարտը: 16-ժամյա մրցույթի հաղթող ճանաչվեցին ամենաշատ միավոր հավաքած մարզիկները:

Արտաճանապարհային մեքենաների դասում հաղթող ճանաչվեցին երևանցիներ Դավիթ Մարտիրոսյանը, Ռուբեն Սահակյանը և Լյուդվիգ Երմազյանը, ովքեր համապատասխանաբար գրավեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Քառացիկլետների դասում հաղթողները նույնպես Երևանից էին: Էդուարդ Գայֆաջյանը, Գարեգին Արզումանյանը և Հակոբ Ղարախանյանը համապատասխանաբար նվաճեցին ոսկի, արծաթ և բրոնզ:

«Հերթական անգամ հայ մարզկները ապացուցեցին իրենց վարպետությունը դժվար անցանելի ճանապարհներին` ցուցաբերելով դիմացկունություն և մեծ կամքի ուժ: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հայ մարզիկներին, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ, նոր ռեկորդներ և հաղթանակին հասնելու մեծ ցանկություն», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: 

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին   նշեց. «Ադրենալին» ասոցիացիայի անունից ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանն` էքստրեմալ սպորտաձևերի ամենատարբեր մրցություններին աջակցելու համար: Երախտապարտ ենք նաև այն ներդրման համար, որ ընկերությունն ունեցավ ոչ միայն պրոֆեսիոնալ վարորդների այլ նաև երիտասարդ մարզիկների զարգացման և թիմային ոգի դաստիարակելու գործում»:

Նշենք, որ մարզիկներն ընդհանուր առմամբ հաղթահարեցին 180 կմ: Մրցույթներին հետևում էին Դիլիջանի, Իջևանի և մոտակա գյուղերի հազարավոր բնակիչներ: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Իջևան քաղաքում և ուղեկցվեց տոնական համերգով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08