Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ  ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ
08/10/2012 16:27
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline)  հանդես է եկել որպես համահայկական նկարչական  երրորդ մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավոր: Մրցույթ-փառատոնի շրջանակում Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում կայացել է հայ պոեզիային նվիրված նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Մինչև նոյեմբերի 3-ը մանկական ստեղծագործության թանգարանի հյուրերը կարող են տեսնել մրցույթ-փառատոնի երկրորդ փուլն անցած 347 աշխատանք: Ընդհանուր առմամբ, այս տարի «Սիրե´ք պոետի գույները» խորագրով համահայկական նկարչական  երրորդ մրցույթ-փառատոնի մասնակցության հայտ են ներկայացրել 1460 երեխա և պատանի` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Ցուցահանդեսը գործելու է մինչև 2012թ-ի նոյեմբերի 3-ը:

«Գեղագիտական դաստիարակությունը նպաստում է երեխայի  կրթված և բազմակողմանի զարգացած մարդ լինելուն: Արդեն երրորդ տարին է, ինչ «ԱրմենՏել» ընկերությունն անընդմեջ աջակցում է համահայկական նկարչական  մրցույթ-փառատոնին և երրորդ տարին է, ինչ մենք ականատես ենք լինում շատ տաղանդավոր երեխաների աշխատանքներին, ինչպես նաև մրցույթի մասնակիցների քանակի աճին: Ուրախ ենք, որ աջակցելով մրցույթի անցկացմանը, մենք նպաստում ենք աճող սերնդի զարգացման և դաստիարակման գործին, օգնում նրանց շփվել գեղեցիկի հետ, զարգացնել նկարչի հմտությունները և ուսումնասիրել հայ բանաստեղծների անմահ ստեղծագործությունները», – նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից: Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տաղանդաշատ երեխաներին, խրախուսել հայ պոեզիայի իմացությունը և նպաստել  նրանց պատկերավոր մտածողության զարգացմանը:

Նշենք, որ «Սիրե´ք պոետի գույները»  մրցույթ-փառատոնի Սփյուռքից հաղթողները հնարավորություն կունենան այցելել Հայաստան: Սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի հաղթողների համար կկազմակերպվի կրթական ծրագիր:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08