Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ամերիաբանկը մասնակցում է «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ին
28/11/2023 21:26
Կիսվել

Ամերիաբանկը մասնակցում է «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ին

Մեկնարկել է  «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ը։ Այն նվիրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման հեռանկարներին, ներկայիս իրավիճակին ու հնարավորություններին։ Միջոցառման շրջանակներում կայացած  «Կանաչ ֆինանսավորում զարգացումներ և խնդիրներ» խորագրով պանելային քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, ՎԶԵԲ-ի, ՀՀ ԿԲ, Ամերիաբանկի, Արմսվիսբանկի, Արմլիզինգ ՈՒՎԿ ներկայացուցիչները։

Մասնակիցները խոսել են Հայաստանում էներգետիկ ոլորտի զարգացման, էներգաարդյունավետությունը խթանող ծրագրերի ֆինանսավորման, առկա հիմնախնդիրների ու լուծումների մասին։

Քննարկման շրջանակում Ամերիաբանկի վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանն անդրադարձել է Ամերիաբանկի կողմից ֆինանսավորված նախագծերի հաջողություններին։

«Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն՝ ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու անցմանը դեպի ածխածնային չեզոք տնտեսություն։ Դեռևս 2020 թվականին բանկը թողարկել և տեղաբաշխել է 42 մլն եվրո ծավալով կանաչ պարտատոմսեր, որը Հայաստանում առաջին նմանօրինակ ծրագիրն էր։ Այսօր բանկն ունի կանաչ վարկերի 46 մլրդ ՀՀ դրամի կնքված համաձայնագրեր, որոնց 50 տոկոսը արդեն տեղաբաշխվել է մաքուր էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում։ Ամերիաբանկի կողմից ֆինանսավորված նախագծերի միջոցով 2023-ի 9 ամսում արտադրվել է ավելի քան 118 մին կՎտ/ժ «կանաչ» էլեկտրաէներգիա, որը թույլ է տվել նվազեցնել CO2-ի արտանետումները ավելի քան 57,000 տոննայով»։

Նշենք, որ էներգետիկայի ոլորտում 30.09.23թ.-ի դրությամբ Ամերիաբանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 33%՝ ավելի քան 35 մլրդ դրամ։

Ամերիաբանկը մասնակցում է «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ին

Ըստ «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկայնի՝ այս ոլորտում ակնհայտորեն կա առաջընթաց։

«Ֆիզիկական անձինք մակրոհաճախորդներ, ֆերմերներ, փոքր ու միջին ձեռնարկատերեր և հենց էներգիաարտադրողներ․ մենք մեր թիրախավորումն իրականացրել ենք այս բաժանումից ելնելով։ Կարծում եմ՝ նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների բարելավումները միայն դրական ազդեցություն են ունենալու։ Մենք այստեղ կարգավորելու շատ գործ ունենք։ Շատ դժվար է, երբ դու ֆինանասական պրոդուկտը հնարավորինս հղկում ես, բայց գալիս-հասնում ես մի կետի, որտեղ պետք է աշխատես պետական համակարգի հետ, ենթակառուցվածքների հետ, որտեղ շատ բան քեզնից կախված չէ, և այդտեղ միգուցե ունենաս խնդիր»։

Առանց համագործակցության , առանց ծրագրերի ներդաշնակեցման այն նպատակները, որոնք կան մեր առջև հնարավոր չէ իրականացնել։ Այս կարծիքին է Համաշխարհային բանկային խմբի էներգետիկայի մասնագետ Գոռ Խաչատրյանը։

«Պատկերը շատ լավ երևում է Հայաստանի օրինակում։ Համաշխարհային բանկը երբ ուզում է որևէ օրինակ բերել անմիջապես նշում է Հայաստանը։ Փոքր երկիր լինելով, փոքր ներդրումային պահանջարկ ու ախորժակ ունենալով՝ վառ օրինակ է հաջող ծրագրերի իրականացման»։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր բանկիր Աննա Խաչատրյանն էլ ասում է, որ իրենց համար կարևոր գործընկեր է բանկային համակարգը, որովհետև բազմաթիվ ծրագրեր իրականացվում են հենց բանկերի միջոցով։

«Մենք բոլոր ուղղություններով աշխատում ենք, որպեսզի շուկայում զարգանա կանաչ տնտեսությունը և Հայաստանը անցում կատարի դրան։ Կանաչ վարկավորման ծրագրերը աճելու միտում ունեն ամբողջ աշխարհում։ Շուկայի զարգացման համար շատ կարևոր են ֆինանսական ռեսուրսները, որոնք գալիս են միջազգային կազմակերպություններից, բանկերից ու ներդրողներից»։

Հիշեցնենք՝ «Հայաստանի էներգետիկ շաբաթ»-ի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Գյումրիում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58