Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ի ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ  327 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ
07/11/2012 15:20
Կիսվել

«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ի ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ 327 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ

2006 թվականից առ այսօր  «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը Հայաստանի տնտեսությունում իրականացրել է շուրջ 327 մլն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրում: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին, հայաստանյան շուկայում «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի 6-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրել է «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ըստ հրապարակված տվյալների` վերջին 6 տարիներին «ԱրմենՏել» ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը գերազանցել է 97 մլրդ ՀՀ դրամը, որից ավելի քան 53 մլրդ դրամ վճարվել է 2009-2012թթ-ին:

Վերջին երեք տարիների ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրել է ավելի քան 1.1 մլրդ դրամ` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ավելի քան 130 ծրագիր իրականացնելու համար: Այս ծրագրերը հիմնականում ուղղված են եղել կրթության, առողջապահության, սպորտի, երտասարդների մշակութային և հայրենասիրական դաստիարակման ոլորտներին:

Ներկայացնելով անցած տարիների աշխատանքների արդյունքները` ընկերության ղեկավարը հայտարարել է նաև հետագա ծրագրերի մասին:

Ելնելով շուկայի աճող պահանջարկից` «ԱրմենՏել»-ը մտադիր է կատարել լուրջ ներդրումներ` ուղղված ընկերության բջջային և ֆիքսված կապի բաժանորդների սպասարկման որակի համակարգի բարելավմանը:

«Հայաստանում իմ աշխատելու առաջին իսկ օրից «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում է գտնվում սպասարկման որակի բարելավումը: Որպես ընկերության ղեկավար ես գիտակցում եմ պատասխանատվության այն մակարդակը և աշխատանքի այն ծավալը, որ պետք է իրականացնենք հայտարարելով մեզ համար շատ կարևոր այս ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին: Ժամանակակից շուկայի սրընթաց զարգացման միտումը և միջազգային սպասարկման ոլորտի փորձը թելադրում է, որ հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր չեն բավարարվում կարճաժամկետ ձեռքբերումներով: Մեր նպատակն է լինել հնարավորինս մոտ յուրաքանչյուր մարդու, արագ և ճկուն արձագանքել շուկայի պահանջներին: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կաջակցեն այս նախաձեռնությանը», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այս նպատակով «ԱրմենՏել»-ը նախատեսում է ավելացնել գրասենյակների քանակը, ինչպես նաև տրամադրել լրացուցիչ աշխատակիցներ առավել պահանջված ծառայությունների տեսակների համար:

Ծրագրի շրջանակում կապի բոլոր տեսակներ տրամադրող գրասենյակների կողքին, ընկերությունը կբացի գրասենյակներ, որոնք կսպասարկեն միայն բջջային կապի բաժանորդներին: Այս քայլը թելադրված է ինչպես ընկերության հաճախորդների քանակի աճով, այնպես էլ ծառայությունների տեսակների ընդլայնումով:

Beeline բջջային կապի կենտրոնները կգտնվեն կապի բոլոր տեսակներ տրամադրող գրասենյակների կողքին: Ընկերության հաճախորդները, կախված իրենց հետաքրքրող ծառայություններից, հնարավորություն կունենան ընտրելու համապատասխան գրասենյակ: Ընկերությունը նախատեսում է նաև առավել ծանրաբեռնված ժամերին ավելացնել աշխատակիցների թիվը գրասենյակներում: 

Նշենք, որ 2012թ-ի նոյեմբերի սկզբին երևանյան վաճառքի և սպասարկման գրասենյակներում «Ազատություն» (Ազատության 24), «Քանաքեռ» (Պ. Սևակ 51) և «Զեյթուն» (Սարկավագ 129/6) մեկնարկել է արդյունավետ սպասարկման թեստավորման փորձնական գործընթացը: Ծրագրի ավարտից և արդյունքների վերլուծությունից հետո, ծրագիրը կկիրառվի Beeline բոլոր գրասենյակներում: Ընկերությունը պլանավորում է ավարտել սպասարկման նոր չափանիշների ներդրումը հանրապետությունում 2013թ-ի կեսերին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև Beeline նոր վաճառքի և սպասարկման գրասենյակների բացում ողջ հանրապետությունում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08