Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Վիվա-ՄՏՍ. «Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում
29/02/2024 16:40
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. «Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում

Երբ ընտանիքում լինում է հատուկ խնամքի կարիքով երեխա, ծնողներին դժվարությամբ է հաջողվում հաղթահարել հոգեբանական և դրանից ածանցվող մյուս խնդիրները: Դրա հետևանքով հաճախ ամուսնալուծություններ են արձանագրվում: Տարիներ առաջ, հատկապես մարզերում, խնդրի և դրա լուծման վերաբերյալ պատկերացումներն այլ էին. այդ թիրախային խմբում հայտնված ընտանիքները մերժում էին մեկ ուրիշ անձի՝ իրենց ընտանիք մտնելու միտքը: Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի ջանքերով արդեն ութ տարի իրականացվող «Անհատական օգնական» ծրագիրը շրջադարձային կերպով փոխել է այդ մոտեցումը. այսօր այդ մասնագետի ներկայությունը համարում են ոչ թե անընդունելի, այլ կարևոր ու անփոխարինելի: Հայաստանում այս ծառայությունը դարձել է չափազանց անհրաժեշտ և պահանջված՝ միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար։

Գյումրեցի 12-ամյա Ջուլիետայի ծնողները մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) իրենց երեխայի վարքագծում դրական դինամիկա են նկատում: Երկու տարվա մեջ՝ ութ ամսվա ընթացքում իրականացված ծրագրի արդյունքում, աղջկա մոտ գրեթե վերացել է մեկուսանալու, միայն սահմանափակ շփումների ձգտումը և բացառապես մայրիկից կախվածությունը: Անհատական օգնականի նեղ մասնագիտական աջակցության շնորհիվ նա սոցիալացվել է, զարգացրել է մանր մոտորիկան, դարձել ավելի հանգիստ ու կենտրոնացված: Փոփոխություն կա նաև ընտանիքում. երիտասարդ տանտիրուհին սկսել է մտածել ինքնադրսևորման, աշխատանքային զբաղվածության հարցերի և ամուսնուն օգնելու շուրջ, սկսել է զբաղվել հրուշակագործությամբ:

«Դպրոց շաբաթական մեկ կամ երկու անգամ եմ տանում, որովհետև դրսում շատ դժվար է իր համար: Տան մեջ կարող է քայլել, բայց դրսում դժվար է. մենակ չեմ կարող: Մինչև ծրագրից օգտվելը ես նույնիսկ չէի կարող խանութ գնալ կամ տան մեջ ուրիշ սենյակում լինել. անընդհատ կանչում էր՝ մամա, մամա․․․ Մարզերում անհատական օգնականի կարիքն ավելի մեծ է: Արդեն երկրորդ տարին է՝ այս ծրագրից օգտվում եմ, և շատ գոհ եմ: Ինչի՞ եմ հասել. արդեն մտածում եմ աշխատելու մասին: Կրթությունս միջին-մասնագիտական է: Միշտ երազել եմ տարրական դասարաններում դասավանդել, ուղղակի էնպես դասավորվեց, որ չստացվեց: Մյուս երազանքիս հաստատ հասնելու եմ, որովհետև ամուսնուս նյութապես օգնելու ցանկությունս մեծ է», – ասում է Ջուլիետայի մայրը՝ Անուշ Վարոսյանը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարևոր է ոչ միայն  ծրագրի արդյունավետ ընթացքը, այլև դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալացման հետագա դինամիկան: Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: 2023 թվականին ծրագրից օգտվել է 40 ընտանիք: Նրանցից 2 տասնյակը սպասարկվել է տարբեր մարզերում:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58