ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացվում են ընկերության բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` թողունակությունը մեծացնելու եւ հնարավորություններն ընդլայնելու նպատակով: Ընկերության նախաձեռնած աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը:
Ցանցի կատարելագործման աշխատանքներով պայմանավորված դեկտեմբերից մինչև հունվարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հնարավոր են որոշ անհարմարություններ` զանգեր կատարելու և ստանալու, կարճ հաղորդագրություններ (SMS) ուղարկելու և ստանալու, ինչպես նաև համացանցից օգտվելու ժամանակ:
Բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով ցանցի կատարելագործման աշխատանքները կիրականացվեն կեսգիշերից հետո:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավաստիացնում է, որ վերը նշված բոլոր աշխատանքներն կիրականացվեն հնարավորինս արագ: Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից վստահեցնում են, որ ընկերության սպասարկող անձնակազմը մշտապես կլինի բաժանորդների տրամադրության տակ` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: