Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել
19/03/2024 13:03
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում նամակների միջինը 48,63%-ն սպամ էր, ինչը 3,07 տ. կ.-ով ավելի է, քան 2021-ին: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, Ռուսաստանից սպամի մասնաբաժինը 2023-ին կրկին աճել է և կազմել 31,45%։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը (11,30%), որի մասնաբաժինը նույնպես աննշան աճել է։ Իսկ մայրցամաքային Չինաստանից սպամի քանակը (10,97%) 3 տ.կ.-ով պակաս էր, քան մեկ տարի առաջ։ 2022-ին Ռուսաստանից սպամի մասնաբաժինը շարունակել է աճել՝ հասնելով 29,82%-ի։ Չինաստանը երկրորդն է եղել (14,00%), վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում էր ԱՄՆ-ը (10,71%):

Ընկերության լուծումները 2023-ին արձագանքել են վնասաբեր կցված ֆայլ բացելու 135 980 457 փորձի։ 2022-ին «Կասպերսկի» ընկերության փոստային հակավիրուսը հայտնաբերել է 166 187 118 նման ֆայլ։ Դա 18 միլիոնով ավելի է, քան 2021-ին։

IDram

2023-ին փոստային հակավիրուսն առավել հաճախ գործարկվել է Ռուսաստանում տեղակայված սարքերում (16,72%): 2022-ին այս երկրի մասնաբաժինը վնասաբեր սպամի բոլոր թիրախների շրջանում ավելի քան կրկնապատկվել է։ Իսպանիան (9,53%) նահանջել է երկրորդ տեղ, չնայած նրա մասնաբաժինը նույնպես աճել է: Մեքսիկայի օգտատերերը (5,99%) վնասաբեր կցված ֆայլերի են բախվել գրեթե նույնքան հաճախ, որքան մեկ տարի առաջ։ 2022-ին արգելափակված վնասակար ներդրվածքների քանակով առաջատարն Իսպանիան էր (8,78%), Ռուսաստանը (7,29%) երկրորդն էր, Մեքսիկան՝ երրորդը (6,73%):

Ֆիշինգային գրոհների թիվը 2023-ին կրկին աճել է. «Կասպերսկի» ընկերության լուծումներն արգելափակել են խարդախ հղումներով անցնելու 709 590 011 փորձ: 2022-ին կանխվել է ֆիշինգային հղումներով անցնելու 507 851 735 փորձ, ինչը մոտ երկու անգամ ավելի է, քան 2021-ին:

2023 թվականին անցնելու փորձերի քանակով առաջին տեղը վերադարձել են այն ֆիշինգային էջերը, որոնք նմանակում են գլոբալ ինտերնետ-պորտալները (16,46%)։ Չարագործներին հետաքրքրել են նաև ավելի փոքր վեբ-ծառայությունների օգտատերերը (14,66%)։ Ֆիշինգային գրոհների ևս 12,22%-ն ուղղված է եղել առցանց խանութների օգտատերերին։ 2022-ին «Կասպերսկի» ընկերության լուծումներով արգելափակված ֆիշինգային հղումներով անցնելու ամենաշատ փորձերը կապված են եղել առաքման ծառայությունները նմանակող էջերի հետ (27,38%)։ Առցանց խանութները (15,56%), որոնք համավարակի ժամանակ ժողովրդականություն են ձեռք բերել չարագործների շրջանում, հայտնվել են երկրորդ տեղում։ Իսկ վճարային համակարգերը (10,39%) և բանկերը (10,39%) բաժանել են երրորդ և չորրորդ տեղերը։

2023-ին սպամի և ֆիշինգի մասին ավելին կարելի է իմանալ https://securelist.ru/spam-phishing-report-2023/109104/ կայքում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41