Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.50
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 61.89+1.79 WTI - 58.06+2.33
COMEX:  GOLD - 4363.50-3.66 SILVER - 73.26-4.22
COMEX:  PLATINUM - 2168.80-12.24
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.26-0.17 EUR/GBP - 1.1772+0.01
FOREX:  EUR/USD - 1.1772+0.01 GBP/USD - 1.3503+0.06
STOCKS RUS:  RTSI - 1115.35-0.15
STOCKS US: DOW JONES - 48461.93-0.51 NASDAQ - 23474.35-0.50
STOCKS US: S&P 500 - 6905.74-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 50339.48-0.37 TOPIX - 3408.97-0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25854.60+0.86 SSEC - 3965.12+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9866.53-0.04 CAC40 - 8112.02+0.10
STOCKS EUR:  DAX - 24351.12+0.05
30/12/2025  CBA:  USD - 381.36-0.1 GBP - 515.6+0.74
30/12/2025  CBA:  EURO - 449.01+0.3
30/12/2025  CBA:  GOLD - 53177-1391 SILVER - 915.1+29.87
Ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է 2023 թվականի ֆինանսական արդյունքները
06/04/2024 17:59
Կիսվել

Ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է 2023 թվականի ֆինանսական արդյունքները

Բաժանորդներ

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների բազան 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2,3 միլիոն բաժանորդ՝ 2022 թվականի համեմատ 2,2 տոկոս ավելանալով: Բաժանորդների գերակշիռ մասը՝ 1.87 միլիոնը, օգտվում է ինտերնետից: Նախորդ տարվա համեմատ ինտերնետից օգտվող բաժանորդների թիվն աճել է 4.4%-ով:

Նոր ակտիվացումները նախորդ տարվա նկատմամբ աճել են 6.2%-ով՝ կազմելով 650 հազ. բաժանորդ: 2023 թ-ին ընկերության բաժանորդները հիմնականում նախընտրել են Unlim սակագնային պլանը՝ 4500 դրամ ակտիվացման վճարով: Այն լայն տարածում է գտել նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների շրջանում, շնորհիվ հանրապետությունում ընկերության ցանցի առավել լավ ծածկույթի:

«Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է արձանագրել կայուն աճ. սա արդյունք է նորարարությունների, կորպորատիվ արդյունավետ կառավարման, ներդրումների ու թիմային աշխատանքի: Հատկանշական է, որ խիստ  մրցակցային շուկայում Վիվա-ՄՏՍ-ը մշտապես հաղթող է դուրս եկել այնպիսի իրավիճակում, երբ միակ օպերատորն էր, որ տնային տնտեսություններին չէր ապահովում ֆիքսված կապ: Այժմ, երբ գործարկել ենք սակագնային RED պլանը՝ մեր և գործընկերների թիմերի ջանքերով, մենք կարող ենք նրանց տրամադրել մրցակցային գործիք և բնակչությանը մատուցել բջջային կապի, ֆիքսված ինտերնետի ու հեռուստատեսության ծառայություններ: Բացվել են հետագա առաջընթացի հնարավորություններ: Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ընդլայնել իր ներդրած՝ Հայաստանում միակ 5G ցանցն ու կատարելագործել 3G ու 4G ցանցերը»,  – ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Եկամուտներ

2023 թվականի արդյունքներով ընկերությունը արձանագրում է կայուն բարձր ֆինանսական աճ: Գործառնական եկամուտները 2022 նկատմամբ աճել են 5%-ով, կազմելով 53.52 մլրդ դրամ, իսկ ինտերնետ ծառայություններից ստացված եկամուտները աճել են 6.5%-ով՝ կազմելով 27.21 մլրդ դրամ:

Հիմնական ցուցանիշները բարելավվել են կապի ծառայություններից ստացվող եկամուտների ավելացմամբ, որին նպաստել են ընկերության գրագետ ռազմավարության շրջանակներում իրականացված բազմաթիվ նախաձեռնություններ՝ ուղղված բաժանորդների համար լրացուցիչ արժեք ստեղծելուն.

մասնավորապես` ինտերնետ ծառայություններից օգտվողների համար

  1. Գործարկվել է Unlim սակագնային պլանը
  2. X և Y սակագնային պլանների բաժանորդները ստացել են 2 անգամ ավելի շատ ինտերնետ և ձայնային փաթեթներ
  3. Yandex+ բաժանորդագրությունը հասանելի է դարձել X և Y սակագնային պլանների բաժանորդների համար՝ առանց լրացուցիչ վճարների, տալով հնարավորություն վայելել Yandex+ մի շարք թվային ծառայություններ՝ ներառյալ ֆիլմեր դիտելը, երաժշտություն լսելը, իսկ տաքսի պատվիրելիս՝ ստանալ ավելի մատչելի ուղևորությունների հնարավորություն:
  4. Բարելավվել է Լիցք+ ծառայությունը, որը բաժանորդներին թույլ է տվել օգտվել կապի ծառայություններից մինչև 3000 դրամի չափով և վճարել դրանց համար ավելի ուշ

Նախորդ տարվա համեմատ աննախադեպ 40% աճ է գրանցվել ռոումինգ ծառայություններից ստացված եկամուտներում, ինչը պայմանավորված է «ՎՈՅԱԺ» ծառայություն հարմարավետությամբ. բաժանորդները 2023թ. ունեցել են հնարավորություն մինչև հինգ անգամ ավելի շատ ինտերնետ օգտագործել «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակում:

Ամպային ծառայություններ

Ամպային ծառայություններից եկամուտը 2023 թ-ին կազմել է 96.4 մլն դրամ, աճը 2022 թ-ի համեմատ՝ 91.4%:

Կապիտալ ծախսեր/ներդրումներ

Ընկերության կապիտալ ծախսերը 2023 թ. կազմել են 11.02 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7%-ով, ինչի արդյունքում ընկերությունը 2023թ-ին առաջինը Հայաստանում ներդրեց.

  1. 5G ցանցը, որը ներկայումս գործում է Երևանի փոքր կենտրոնում, Գյումրիի կենտրոնական հատվածում ու մի քանի այլ բնակավայրում: Ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել 5G ցանցի հասանելիությունը թե՛ Երևանում, թե՛ մարզերում:
  2. Նորարարական VoLTE և VoWiFi (Wi-Fi Calling) ծառայությունները, որոնք հասանելի են միայն Վիվա-ՄՏՍ ցանցում և որոնցից օգտվում է ընկերության բաժանորդների կեսից ավելին: VoWiFi ծառայությունից բաժանորդները օգտվում են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ընդ որում՝ այսօրինակ զանգերի դեպքում կիրառվում են տեղական սակագներ:

Նաև 2023 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2023-ի վերջի դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 170 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 99.6%-ին.

  • 2G – հասանելի է բնակչության 99,5 տոկոսին
  • 3G – հասանելի է բնակչության 99,8 տոկոսին
  • 4G/LTE – հասանելի է բնակչության 99,6 տոկոսին
  • Արևային էներգիայով սնուցվող 13 կայան

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

2023 թվականին, ընդհանուր առմամբ, Վիվա-ՄՏՍ-ը 2023-ին սոցիալական ներդրումների համար հատկացրել է 221 միլիոն 230 հազար դրամ: Աջակցություն Աուտիզմի ազգային հիմնադրամին, «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությունը, աջակցություն ՏՀՏ կրթության ոլորտին, բնապահպանական ծրագրերին, ինչպես նաև՝ նոր տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է գյուղերի հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն (FPWC): Ընկերությունը շարունակում է իր աջակցությունը «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոս» երգչախմբին: Որպես ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է ՏՀՏ այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելության մեծացմանը: Հիմնադրման օրվանից կատարված սոցիալական ներդրումների ծավալը կազմում է 28,000,221,230 ՀՀ դրամ: Առավել մանրամասն, այստեղ

Հարկեր

Խոշոր հարկատուների ցանկում բոլոր օպերատորներից մշտապես ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող Վիվա-ՄՏՍ-ը այս տարի նույնպես գլխավորում է օպերատորների ցանկը՝ ամենաբարձր ցուցանիշով՝ զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 13-րդ հորիզոնականը: 2023 թվականին ընկերությունը վճարել է 13,034,433,600 դրամ հարկ՝ ամենաշատը ոլորտի ընկեությունների շրջանում:

30/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.36
-0.1
Եվրո (EUR)
449.01
+0.3
Ռուբլի (RUR)
4.8711
-0.0421
Լարի (GEL)
141.54
-0.15
53177
-1391
Արծաթ
915.1
+29.87