Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ». ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ» ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
25/12/2012 15:28
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ». ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ» ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին: Պարգևատրման արարողությունն անցկացվել է Խանջյան 35 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկանցում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ գլխավոր մրցանակը` պլանշետային համակարգիչ Samsung GT-P 7300, շահել է Ալինա Ե.-ն քաղաք Երևանից: Գագիկ Ա.-ն քաղաք Սևանից, Ռաֆիկ Մ.-ն քաղաք Աշտարակից, ինչպես նաև երևանցիներ Կարեն Պ.-ն և Վահե Ղ.-ն արժանացել են նեթբուք Lenovo IdeaPad S10-3 մրցանակին: Իրենց հասցեատերերին են գտել նաև Samsung GT-I 9001 և Nokia E 72 սմարթֆոները: Ընդհանուր առմամբ, խաղարկվել է 10 սմարթֆոն և 100 Beeline USB-մոդեմ: 

«Ընկերության անունից շնորհավորում եմ «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի առաջին փուլի հաղթողներին և հայտնում շնորհակալություն մասնակցության համար: Նախընտրելով «ՍուպերՄիքս» սակագնային փաթեթը` Դուք ընտրել եք հարմարավետ և մատչելի փաթեթ, որի առանձնահատկություններից է նաև Ինտերնետի ցածր սակագինը: Թող այս ամանորյա նվերները` պլանշետները, նեթբուքերը և սմարթֆոները Ձեր նախընտրած սակագնային փաթեթի հետ միասին դարձնեն Ամանորյա տոները ավելի հաճելի` պարգևելով Ձեզ դրական զգացմունքներ և հաճելի րոպեներ Ձեր հարազատների և ընկերների հետ շփման ժամանակ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:  

Նշենք, որ վիճակախաղն անց է կացվում  2012թ.-ի դեկտեմբերի 14-ից մինչև 2013թ.-ի հունվարի 17-ը ներառյալ: Ընդհանուր առմամբ, խաղարկվելու է 575 մրցանակ: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձիք, ովքեր սկսած  2012թ.-ի դեկտեմբերի 14-ից ձեռք կբերեն «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթ, կարող են ուղարկել USSD-հրահանգ *222# կարճ համարին և դրանով իսկ հաստատել իրենց մասնակցությունը մրցույթին: Գրանցումն անվճար է: Մասնակցությունը գովազդային վիճակախաղին չի ենթադրում հետագա գործողություններ բաժանորդի կողմից:

Հատուկ համակարգչային ծրագիրը, յուրաքանչյուր շաբաթ պատահականության սկզբունքով, կորոշի հաղթողներին այն մասնակիցների ցանկից, որոնք գրանցվել են նախորդ 7 օրերի ընթացքում: Յուրաքանչյուր հեռախոսահամար հնարավորություն կունենա մասնակցելու խաղարկությանը միայն մեկ անգամ: Գովազդային վիճակախաղի հաղթողները կտեղեկացվեն «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցների կողմից իրենց մրցանակի մասին` այն հեռախոսահամարով որից ուղարկվել է վիճակախաին մասնակցելու USSD-հրահանգը:

«Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակում գործարկվել է հատուկ կայք www.2013.beeline.am, որտեղ գրված է հաղթողների ազգանունները և անվան առաջին տառերը: Վիճակախաղի կայքում տեղադրված է նաև «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի կանոնների և անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08