Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կասպերսկի. Համակարգիչների վրա ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, այլ կիբեռսպառնալիքներն անկում են գրանցել
11/06/2024 12:12
Կիսվել

Կասպերսկի. Համակարգիչների վրա ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, այլ կիբեռսպառնալիքներն անկում են գրանցել

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին եռամսյակում ծածկագրիչ-տրոյացիների գրոհներից պաշտպանել են 83 270 ունիկալ օգտատիրոջ՝ մեկ տարի առաջվա 60 900-ի դիմաց։ Ընկերության տվյալներով՝ ծածկագրիչների բոլոր այն զոհերի ավելի քան 20%-ը, որոնց տվյալները հրապարակվել են խմբավորումների DLS կայքերում (data leak site), տուժել են LockBit ծածկագրիչից։ 2024-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրիչների 9 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 7070 նոր մոդիֆիկացիա, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ ինը նոր ընտանիք և 3089 նոր մոդիֆիկացիա։ Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին ծածկագրիչների գրոհների ամենաշատը բախվել են Հարավային Կորեայում (0,75%), Բանգլադեշում (0,63%) և Լիբիայում (0,57%) գտնվող օգտատերերը։ Մեկ տարի առաջ այդ ցուցակը գլխավորում էր Եմենը (1,50%), Բանգլադեշը (1,47%) նույն երկրորդ տեղում էր, եռյակը եզրափակում էր Թայվանը (0,65%)։

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին եռամսյակում աշխարհով մեկ մայներներից պաշտպանել են 394 120 ունիկալ օգտատիրոջ։ Անցյալ տարվա հունվար-մարտին մայներների օգտագործմամբ գրոհներ են հայտնաբերվել 403 211 ունիկալ օգտատերերի համակարգիչներում։ Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին հայտնաբերվել է մայներների  6601 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա 1733-ի դիմաց։ 2024-ի նույն ժամանակահատվածում մայներներն ավելի շատ գրոհել են Տաջիկստանում (2,41%), Վենեսուելայում (1,91%) և Ղազախստանում (1,88%) գտնվող օգտատերերին։ Մեկ տարի առաջ Տաջիկստանը (2,87%) գտնվում էր առաջին տեղում, Ղազախստանը (2,52%)՝ երկրորդում, իսկ ահա Ուզբեկստանը՝ (2,30%)՝ երրորդում։

IDram

Նվազել է նաև համացանցի միջոցով, այսինքն՝ վեբ-գրոհների քանակը։ 2024-ի առաջին եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 658 181 425 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 152 841 402 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: 2023-ի հունվար-մարտին հետ է մղվել 865 071 227  գրոհ և արձանագրվել 246 912 694 եզակի URL: Ընթացիկ տարվա նույն ամիսներին ամենաշատը նման գրոհներ են հետ մղվել Հունաստանում (14,09%), Բուլղարիայում (13,01%) և Մադագասկարում (12,54%) գտնվող օգտատերերի համակարգիչներում։ Մեկ տարի առաջ այդ վարկանիշը հետևյալ տեսքն ուներ․ Թուրքիա (16,88%), Թայվան (16,01%), Ալժիր (15,95%)։

Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2024-ի առաջին եռամսյակում «Կասպերսկի»-ի ֆայլային հակավիրուսը գրանցել է 31 817 072 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ, իսկ մեկ տարի առաջ՝ 43 827 839։ Ամենաշատը տեղային սպառնալիքների ենթարկված երկրների եռյակը մնացել է անփոփոխ։ Եթե ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այն ուներ հետևյալ տեսքը. Թուրքմենստան (47,55%), Եմեն (43,57%), Աֆղանստան (42,37%), ապա մեկ տարի առաջ Եմենը (45,38%) առաջինն էր, Թուրքմենստանը (44,68%)՝ երկրորդը, իսկ Աֆղանստանը (43,64%) նույն երրորդ տեղում էր։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08