Բիզնես

USD BUY - 387.50+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 443.00-1.00
OIL:  BRENT - 63.65-2.72 WTI - 59.73-3.11
COMEX:  GOLD - 3314.30-0.32 SILVER - 32.86-0.09
COMEX:  PLATINUM - 978.50-1.47
LME:  ALUMINIUM - 2465.50+1.29 COPPER - 9440.00+0.66
LME:  NICKEL - 15550.00-0.42 TIN - 31919.00-0.32
LME:  LEAD - 1977.00+0.51 ZINC - 2649.50+0.61
FOREX:  USD/JPY - 142.48+0.04 EUR/GBP - 1.1369-0.19
FOREX:  EUR/USD - 1.1369-0.19 GBP/USD - 1.3383-0.20
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40527.62+0.75 NASDAQ - 17461.32+0.55
STOCKS US: S&P 500 - 5560.83+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 36045.38+0.57 TOPIX - 2667.29+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 22119.41+0.51 SSEC - 3279.03-0.23
STOCKS EUR:  FTSE100 - 8463.46+0.55 CAC40 - 7555.87-0.24
STOCKS EUR:  DAX - 22425.83+0.69
30/04/2025  CBA:  USD - 389.94+0.49 GBP - 520.80-0.36
30/04/2025  CBA:  EURO - 443.01-0.11
30/04/2025  CBA:  GOLD - 41435.00+162.00 SILVER - 416.54+3.22
Viva. ՀՀ տեխնոլոգիական առաջատար ընկերություն նորացված ապրանքային նշան ունի
01/07/2024 21:21
Կիսվել

Viva. ՀՀ տեխնոլոգիական առաջատար ընկերություն նորացված ապրանքային նշան ունի

Հայաստանի տեխնոլոգիական առաջատար հանդիսացող «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունը ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը: «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունն այսուհետև Վիվա-ՄՏՍ-ի փոխարեն շուկայում կներկայանա Viva ապրանքային նշանի ներքո:

Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը, ընկերության նոր դիրքավորումը շուկայում ու զարգացման նոր ռազմավարությունը: Viva-ն իր մեջ կրում է ընկերության նորացված ինքնությունը՝ խորհրդանշելով շուկայում զբաղեցրած նոր դիրքերն ու հնարավորությունները, ժամանակակից նոր ծառայությունները, հաճախորդների ու մյուս շահառուների նոր ընկալումները ծառայությունների, որակի և ընկերության արժեհամակարգի վերաբերյալ: Նոր ապրանքային նշանն ընկերության նոր ուղերձն է՝ ի պատասխան իր բաժանորդների նոր ակնկալիքներին:

Ընկերության թվային վերափոխման անցած ուղին տվել է շոշափելի արդյունքներ. լայն պահանջարկ վայելող թվային նոր ծառայություններ ու լուծումներ, հաջողված մուտք շուկայի նոր ոլորտներ՝ տվյալագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների օր օրի մեծացող կիրառմամբ:

Viva նորացված ապրանքային նշանը նորովի է փոխանցում ընկերության հիմնական գաղափարը՝ Viva-ի տեխնոլոգիական կարողությունների ծառայեցումը մարդու ու լայն առումով՝ հասարակության կարիքներին:

Նոր կարգախոսը՝ Քո շուրջը, խորհրդանշում է Viva-ի էությունը՝ լինել հաճախորդի կյանքի ուղեկից, ապահովել անհրաժեշտ կապն աշխարհի հետ և ընձեռել զգացմունքները լիաթոք արտահայտելու հնարավորություն:

Viva-ի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն

Viva բրենդը բարձր ճանաչելիություն ունի բաժանորդների շրջանում: 2005 թվականից շուկա մտած ու ոլորտի առաջատարության հոմանիշ դարձած բրենդը մեծ վստահություն է վայելում: Ընկերությունը շարունակական աճ է արձանագրում կարևորագույն ցուցանիշների կտրվածքով:

2024 թվականի փետրվարին Երևանում ու մարզերում իրականացրած հարցման տվյալների համաձայն՝ մարդկանց գերակշիռ մասը ցանկացել է, որ ընկերության կորպորատիվ տարբերանշանի անվանումն ու գույնը մնան անփոփոխ:

Հարցման արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ. հարցվածների ավելի քան 75,4%-ը կողմ է եղել ընկերության անվան (կորպորատիվ տարբերանշանի) պահպանմանը։

Viva. ՀՀ տեխնոլոգիական առաջատար ընկերություն նորացված ապրանքային նշան ունի

Անվանափոխմանը կողմ է արտահայտվել միայն 7,3%-ը։ Այնուամենայնիվ, ընկերության անվան փոփոխության կողմնակիցների 69,7%-ը նշել է տարբերակներ, որոնցում առկա է եղել Viva բազային անվանումը։ «Ձեզ դու՞ր է գալիս տարբերանշանի գույնը» հարցին դրական պատասխանել է հարցվածների 77,2%-ը։

«Ձեզ դու՞ր է գալիս տարբերանշանի գույնը» հարցին դրական պատասխանել է հարցվածների 77,2%-ը։

Viva. ՀՀ տեխնոլոգիական առաջատար ընկերություն նորացված ապրանքային նշան ունի

Տարբերանշանի գույնի պահպանմանը կողմ է արտահայտվել հարցվածների 63,1%-ը։

Viva. ՀՀ տեխնոլոգիական առաջատար ընկերություն նորացված ապրանքային նշան ունի

Viva-ի զարգացման ռազմավարությունը

Viva-ն շարունակում է զարգանալ որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ընկերություն (ՏՀՏ): Ռազմավարության հիմքում ծառայություններում ՏՏ լուծումների կիրառումն է ու բիզնեսի բազմազանեցումը/դիվերսիֆիկացումը. համակցված սակագնային պլանները՝ ամենապահանջված հավելվածներով, կոնվերգենտային լուծումների ընդլայնումը և ֆիքսված ծառայությունների՝ ինտերնետի և թվային հեռուստատեսության տարածումը Հայաստանի անգամ ամենահեռավոր համայնքներում: Սրանք այն հիմնարար ուղղություններն են, որոնք շարունակելու են պայմանավորել առաջիկա տարիներին ընկերության զարգացումը: 5G ցանցի հետագա զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթություն: Ամպային տեխնոլոգիաները, CRM լուծումները բիզնեսի համար նույնպես մնում են առաջնահերթություն:

Viva-ի գլխավոր տնօրենի խոսքն ապրանքային նշանի նորացման մասին

«Viva-ն այսօր շատ ավելին է, քան կապի օպերատոր. այն թվային ծառայություններ ու լուծումներ առաջարկող տեխնոլոգիական խոշորագույն ընկերություն է, որը ներկա է շուկայի ամենատարբեր ոլորտներում: Viva-ի մրցակցային առավելություններից են թվային փոխակերպման տեմպը, հզոր բիզնես-էկոհամակարգերը, զարգացման ուղղությունների դիվերսիֆիկացիան, սահմանված նպատակներին հասնելու պրոֆեսիոնալ հմտությունների տիրապետող թիմը, կորպորատիվ կառավարման գործող համակարգը, հիմնական ցուցանիշների կայուն աճը, բաժանորդների գոհունակությունն ու հավատարմությունը: Այս ամենի հանրագումարում է՛լ ավելի է արժևորվում Viva բրենդի հեղինակությունը: Viva-ն հայկական տնտեսության օրինակելի ընկերություններից է և երկրի տնտեսական աճի հիմնասյուներից մեկը», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Viva-ի բաժնետիրական կառուցվածքը

Հայաստանի Հանրապետությունն ընկերությունում ունի 20% բաժնեմաս, ինչը Viva-ի համար պատասխանատվության բոլորովին նոր աստիճան է: Ընկերության բաժնետոմսերի մնացած 80%-ի սեփականատերն է «ՖԵԴԻԼՔՈ ԳՐՈՒՊ ԼԻՄԻԹԻԴ» ընկերությունը: 2024 թվականի սկզբից ընկերությունն այլևս ՄՏՍ խմբի մաս չի կազմում:

Viva նոր տարբերանշանի նկարագրությունը

Viva-ի վիզուալ պատկերն ամբողջանում է քառանկյունի ու շրջանի՝ մեկից մյուսը սահուն անցումների մեջ: Քառանկյունն ու շրջանը խորհրդանշում են մի կողմից՝ ընկերականության, մտերմության ու ջերմության, իսկ մյուս կողմից՝ տեխնոլոգիական գերազանցության ներդաշնակ մեկտեղումը՝ այն, ինչի կատարելագործմանը Viva-ն ձգտում է անընդհատ: Քառանկյունի ու շրջանի խաղը միտված է փոխանցելու հիմնական գաղափարը՝ Viva-ի տեխնոլոգիական հզորության ընկերական-մտերմիկ-ջերմ բնույթը, դրանց ծառայեցումը հաճախորդի ու լայն առումով՝ հասարակության կարիքներին:

Viva-ն ոչ միայն ստացող է՝ մարդկանց զգացմունքների ու ցանկությունների, այլև տվող՝ կյանքը հեշտացնող լուծումների, ծառայությունների ու սոցիալական ներդրումների միջոցով: Viva-ի վիզուալ ինքնության յուրաքանչյուր տարր արտահայտում է ընկերության ու ապրանքային նշանի հիմնական արժեքները:

Տառատեսակը մարմնավորում է ներդաշնակորեն ինտեգրված տեխնոլոգիական բաղադրիչները՝ արտահայտելով ընկերության հատկանիշներն ու հիմնական արժեքները:

Ընկերության նոր կարգախոսը

Նոր կարգախոսը՝ Քո շուրջը, մարմնավորում է Viva-ի էությունը՝ լինել հաճախորդների կյանքի ուղեկիցը, ապահովել անհրաժեշտ կապն ընտանիքի ու ընկերների հետ և ընձեռել զգացմունքները լիաթոք արտահայտելու հնարավորություն: Կարգախոսը կարևորում է մեր շուրջն ընկերականության, մտերմության ու ջերմության առկայությունը, տեխնոլոգիաների հասանելիությունը, քանի որ Viva-ն մեր շուրջ է: Սա միասին ավելի նորարար լինելու և միասին աճելու նոր շրջափուլ է, նոր հնարավորություն:

Քո շուրջը՝ 2005-ից սկսած …

Ասուլիսի ընթացքում Viva-ի գլխավոր տնօրենը պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես այն հարցին, թե ինչ անակնկալներ են սպասում հաճախորդներին, Արմեն Ավետիսյանը տեղեկացրեց, որ՝

  • Հուլիսի 1-ից տեղի է ունենալու լայն պահանջարկ վայելող «UNLIM» հետվճարային սակագնային պլանի ամսավճարի իջեցում՝ 4500-ից 3900 դրամի, որը, թերևս, այսօր ամենից մատչելի առաջարկն է շուկայում:
  • Y հետվճարային սակագնային պլանում ավելանում է YouTube-ը, առանց հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու, ակտիվացման գումարը՝ 3000 դրամ, իսկ ներառված ինտերնետ թրաֆիկը 20 ԳԲ-ից դառնում 30ԳԲ:
  • Դեպի արտերկիր ուղևորություններիակտիվ շրջանում՝ Viva-ի բաժանորդնորի համար «ՎՈՅԱԺ 30» փաթեթի արժեքը 4000 դրամից դառնում է 2000 դրամ, պարունակում է 1000 ՄԲ ինտերնետ՝ մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ:
  • «Wi-Fi Calling» ծառայությունը համալրվում է SMS ուղարկելու հնարավորությամբ, որը «Wi-Fi Calling» ծառայության տրամաբանական շարունակությունն է: «Wi-Fi Calling»-ը կարող է օգնության հասնել այն վայրերում, որտեղ բջջային կապը համեմատաբար թույլ է, օրինակ՝ երբ գտնվում եք ստորգետնյա, կիսանկուղային տարածքներում, ամառանոցներում և ցանկացած այլ վայրում, որտեղ կապն անկայուն է, բայց առկա է Wi-Fi ցանց։ Անգամ արտերկրում Wi-Fi Calling»-ի միջոցով կատարված զանգը համարվում է տեղական, այսինքն՝ խոսում եք նույն գնով, ինչ Հայաստանում: Պարտադիր չէ, որ «Wi-Fi Calling»-ով զանգահարելիս զանգը ստացող անձը նույնպես ունենա ակտիվ «Wi-Fi Calling» ծառայություն, որպեսզի կարողանա պատասխանել զանգին:
  • «Wi-Fi Calling»-ը Viva-ի էքսկլյուզիվ ծառայությունն է: «Wi-Fi Calling»-ից ու «Voice over LTE»-ից օգտվող բաժանորդների թիվը հատել է 1 միլիոնի սահմանագիծը:

 

30/04/2025
դրամ
Դոլար (USD)
389.94
+0.49
Եվրո (EUR)
443.01
-0.11
Ռուբլի (RUR)
4.80
+0.02
Լարի (GEL)
141.85
+0.23
41435.00
+162.00
Արծաթ
416.54
+3.22