Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՄԻՔՍ» ՓԱԹԵԹԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20/02/2013 12:39
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՄԻՔՍ» ՓԱԹԵԹԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Միքս» հետվճարային սակագնային փաթեթին միանալու նոր հնարավորության մասին: «Միքս» փաթեթում սահմանված է միասնական, շահավետ սակագին` զանգերի, հաղորդագրությունների և շարժական ինտերնետի համար:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են  «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ Beeline բջջային կապի բաժանորդները, պահպանելով իրենց համարը, կարող են անցում կատարել «Միքս» հետվճարային  սակագնային փաթեթին` դիմելով մոտակա բջջային կապի կենտրոն կամ վաճառքի և սպասարկման գրասենյակ:

«Միքս» սակագնային փաթեթը կապի  պարզ և մատչելի սակագների շնորհիվ մեծ ճանաչում է վայելում Beeline անհատ և կորպորատիվ բաժանորդների շրջանում: Բացելով գործող համարի պահպանմամբ անցման հնարավորությունը, մենք փորձում ենք սակագնային փաթեթն ավելի մոտեցնել հաճախորդին, իսկ միացումն ավելի հեշտացնել»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Նշենք, որ նորարար «Միքս» սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ: Ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ: Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9.99 դրամ:

Առաջարկը գործում է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների համար, որոնցից անցումը նախատեսված է գործող միացման պայմաններով:

«Միքս» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08