Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՎԻՄՊԵԼԿՈՄ + MASTERCARD. ՆՈՐԱՐԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԵՐ` ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑՈՒՄ
01/03/2013 12:31
Կիսվել

ՎԻՄՊԵԼԿՈՄ + MASTERCARD. ՆՈՐԱՐԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԵՐ` ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑՈՒՄ

«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը և MasterCard-ը հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:

Համագործակցության շրջանակներում աշխարհի 18 երկրում «ՎիմպելԿոմ»-ի 212 միլիոն օգտատերերին MasterCard-ը կառաջարկի վճարման լավագույն նորարարական լուծումներ: Նոր սերնդի օգտատերերին հասանելի կլինեն MasterCard-ի բջջային վճարումների նոր տեխնոլոգիաները, որոնք, ըստ ցանկության, կարող են նաև կցված լինել բաժանորդի բանկային հաշվին: Ծրագրի փորձնական փուլը կմեկնարկի Իտալիայում 2013 թվականին և հասանելի կլինի Wind Italy ցանցի բաժանորդներին:

«Բջջային հեռախոսներն այս պահին գտնվում են մարդկանց սոցիալական և առևտրային կյանքի կենտրոնում: Այսօր այն երկրներում, որտեղ «ՎիմպելԿոմ» ընկերությունը ծառայություններ է մատուցում, գերակշռող մեծամասնությամբ, ավելի դյուրին է ձեռք բերել  բջջային հեռախոս, քան բանկային հաշիվ: Ուրախ եմ, որ  MasterCard–ի հետ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի մեր բջջային ցանցում առաջարկել հուսալի և նորարար ֆինանսական լուծումեր: Մենք կիսում ենք մեր առկա և ապագա բաժանորդներին հարմարավետ և ապահով վճարման տարբերակներով ապահովելու տեսակետը: Այս համագործակցությունը միաժամանակ հնարավորություն կընձեռի մեզ բարելավելու հաճախորդների սպասարկման որակը` առաջարկելով նրանց լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, հաշիվների վճարումը կամ բջջային ծառայությունների վաճառքը», – նշել է «ՎիմպելԿոմ»-ի Կոմերցիոն և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը:

MasterCard Europe-ի ռազմավարական համագործակցության գծով նախագահ Հենի Ֆամն իր հերթին նշել է, որ թվային և իրական աշխարհների միացումը հնարավորություն է ընձեռում առաջարկելու էլ ավելի շատ վճարման տարբերակներ՝ հաճախորդների աճող պահանջարկին համապատասխան և ապահովել մաքսիմալ հարմարավետություն: «Բազմաֆունկցիոնալ սարքավորումների, ինչպիսին են սմարթֆոների, դյուրակիր համակարգիչների և պլանշետների կիրառումը, վկայում է այն մասին, որ  հաճախորդների վարքագիծը կտրուկ զարգանում է ամբողջ աշխարհում: Համագործակցելով ինտեգրված ծառայություններ մատուցող աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկի` «ՎիմպելԿոմ»-ի հետ, MasterCard-ը առաջարկում է բջջային վճարումների նոր տարբերակներ, որոնք կընդլայնեն ֆինանսական ծառայությունների հասանելիությունը ամբողջ աշխարհում»- ասել է MasterCard-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«ՎիմպելԿոմ»-ն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 780 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում:  

«ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքային նշանների ներքո:

2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ  ընկերության բաժանորդների թիվը կազմել է 212 միլիոն:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58