Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «TWITTER SMS-Ի ՄԻՋՈՑՈՎ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
25/03/2013 16:24
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «TWITTER SMS-Ի ՄԻՋՈՑՈՎ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Twitter SMS-ի միջոցով»  ծառայության մեկնարկի մասին: Միանալով այս ծառայությանը`  Beeline բջջային կապի բաժանորդները կարող են հետևել Twitter միկրոբլոգերում գրված նորություններին և շփվել ընկերների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով:

Բջջային հեռախոսներից ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն Start տեքստով  40404 կարճ համարին և այնուհետ հետևել պատասխան հաղորդագրությունում նշված ցուցումներին:

Twitter-ում կարելի է տեղադրել հաղորդագրություն՝ ուղարկելով թվիթի տեքստը 40404 կարճ համարին: Մեկ ելքային հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ մուտքային հաղորդագրություններն անվճար են:

«Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը կարելի է նաև ակտիվացնել Twitter-ի օգտատերի անձնական էջի կարգավորումների միջոցով:

«ԱրմենՏել» ընկերությունը կարևորում է նորարարական ծառայությունների ներդնումն, որը հնարավորություն է տալիս Beeline բաժանորդներին հետևել սոցիալական ցանցերում իրենց ընկերների հաղորդագրություններին ոչ միան բջջային ինտերնետի, այլ նաև SMS հաղորդագրությունների միջոցով: «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը Twitter-ի օգտատերերին թույլ է տալիս կարդալ լրահոսը և միշտ լինել կապի մեջ ընկերներ հետ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am  և www.twitter.com կայքերում:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ. աշնանը գործարկել էր «ВКонтакте»  և «Одноклассники»  SMS ծանուցում  ծառայություններն, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործարկվել էր Facebook սոցիալական ցանցի համար: Beeline բաժանորդներին հնարավորություն է ընձեռվել նաև օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից:

2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել էր նաև «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46