
ԱՅՍ ՏԱՐԻ AIRBUS-Ը ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ 750 ԻՆՔՆԱԹԻՌ
Եվրոպական ավիաարտադրող Airbus ընկերության մտադիր է ընթացիկ տարում վաճառել 750 ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունն՝ 2013 թվականի համար ընկերության ներկայացուցիչների կանխատեսումները լավատեսական են: Սպասվում է, որ Airbus-ի համար տարին կլինի «հաջող, բայց ոչ փայլուն»:
Նշենք, որ 2012 թվականին Airbus-ը ստացել է 914 ինքնաթիռի պատվեր:
Նախորդ մեկ տարվա ընթացքում ընկերության շուկայական արժեքն աճել է 41%-ով: