Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՄՈԲԻԴՐԱՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
11/04/2013 18:59
Կիսվել

ՄՈԲԻԴՐԱՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Այժմ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները հնարավորություն ունեն «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության տեխնիկական աջակցությամբ աշխարհի ցանկացած բանկի կողմից թողարկված MasterCard, Visa և Maestro միջազգային քարտերից համալրել ՄոբիԴրամի իրենց անձնական հաշիվը և օգտագործել միջոցները ՄոբիԴրամի ծառայություններից օգտվելու համար, այդ թվում՝ առցանց կատարել վճարումներ և փոխանցումներ ամենատարբեր ծառայությունների դիմաց, ինչպես նաև գումար կանխիկացնել:

Միջազգային քարտերով համալրման ամսական առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ (առավելագույնը 200 000 ՀՀ դրամ՝ մեկ փոխանցման ընթացքում): Կանխիկացման յուրաքանչյուր գործարքի առավելագույն գումարը 200 000 ՀՀ դրամ է (կանխիկացման դիմաց գանձվող գումարի հետ միասին):

 Համալրման համար վճարը կազմում է 2,5% (գանձվում է համալրումն իրականացնողի հաշվից): Կանխիկացման համար վճարը, ինչպես և նախկինում, կազմում է  0,5% (նվազագույն գումարը՝ 30 դրամ):

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել թեժ գիծ`444 կամ 093297444 հեռախոսահամարներով:

ՄոբիԴրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ին (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) ամբողջությամբ պատկանող ֆինանսական դուստր ընկերություն է` ստեղծված է 2011թ օգոստոսին: Մատուցում է նորարարական բջջային և ինտերնետ ֆինանսական ծառայություններ: ՄոբիԴրամը ձգտում է էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայում ներկայացնել տեխնոլոգիական վերջին զարգացումները` ուշադրության կենտրոնում պահելով իր հաճախորդների գոհունակությունը:

2011թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից ՄոբիԴրամը ստացել է դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա:

Ընկերությունը սկսել է գործունեությունը 2012թ. հունվարին և ունի մասնաճյուղերի շարունակաբար աճող ցանց ողջ Հայաստանում: 2012թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից ՄոբիԴրամը ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46