Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՉԵԽԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՄՈՏ 20 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
12/04/2013 14:36
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՉԵԽԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՄՈՏ 20 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր հայ-չեխական գործարար համաժողով՝ Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Կառլ Շվարցենբերգի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում:  

Կառլ Շվարցենբերգի գլխավորությամբ Հայաստան էին այցելել Չեխիայի հանրապետության արդյունաբերության միության փոխնախագահը, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը և արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող 17 չեխական ընկերություն:

Հայ-Չեխական գործարար համաժողովի ժամանակ, որը նպատակ էր հետապնդում նպաստել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը և հնարավորություն ընձեռնել հայ գործարարներին ներկայացնելու իրենց ներդրումային գործարար առաջարկները, Զարգացման հայկական գործակալության կողմից ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրի մասին շնորհանդեսը:

Չեխ գործարարները ներկայացրել են արդյունաբերական հետևյալ ոլորտները՝ տեխնոլոգիաներ, էլեկտրական սարքավորումներ, բանկային և ներդրումային վարկեր, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցներ, էլեկտրական մեխանիզմներ, վարկային ապահովագրություն արտահանման համար, ցողունային բջիջների հետազոտություն, բիզնես խորհրդատվություն, ինժեներային սարքավորումներ, գազային տաքացուցիչներ, անշարժ գույքի և ներդրումային ծրագրերի մատուցում, փոքր հիդրոէլեկտրակայանների սարքավորում, այլընտրանքային էներգիայի տեխնոլոգիաների կիրառում, հացաբուլկեղենի և քաղցրավենիքի արտադրություն, կոմերցիոն իրավաբանական ծառայություններ, երկաթուղային և օդային բեռնափոխադրումներ, Էլեկտրաէներգիա, ունիվերսալ տրակտորների արտադրություն:

Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 21.8 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 1.48 մլն ԱՄՆ դոլար իսկ ներմուծումը՝ 20.4 մլն ԱՄՆ դոլար:

Արտահանվել է հիմնականում ալյումին, ինչպես նաև սև մետաղներ: Ներմուծվել են հիմնականում միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ, իրեր սև մետաղներից, ապակի, վերգետնյա տրանսպորտային միջոցներ:

Ներկայումս Հայաստանում գործում են ավեի քան 20 ընկերություն չեխական կապիտալով:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22