Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
«Կասպերսկի». չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցով
12/11/2024 11:18
Կիսվել

«Կասպերսկի». չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցով

«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտությունների և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) փորձագետները հայտնաբերել են վնասաբեր արշավ, որն ուղղված է ֆինանսների և թրեյդինգի ոլորտի օգտատերերին և ընկերություններին: Չարագործները Telegram-ի թեմատիկ ալիքների միջոցով տարածում են տրոյացի, որը թույլ է տալիս հեռավար հասանելիություն ստանալ սարքին լրտեսության նպատակով և գողանալ տվյալները։ Գրոհներ են գրանցվել ավելի քան 20 երկրներում։

Ընկերությունը հայտնում է, որ չարագործները Telegram-ի գրառումներին կցում են վնասաբեր ֆայլեր (.lnk, .com և .cmd տեսակի ընդլայնումներով) պարունակող արխիվներ։ Եթե օգտատերը բացի այդ ֆայլերը, սարք կբեռնվի DarkMe տրոյական վնասաբեր ծրագիրը, որը թույլ է տալիս հեռավար կատարել չարագործների սերվերի հրամանները և գողանալ տվյալները:

Գրոհողները ջանք են թափել վարակի հետքերը մանրակրկիտ թաքցնելու համար։ Օրինակ` տեղադրվելուց հետո վնասաբեր ԾԱ-ն ջնջում է այն ֆայլերը, որոնք օգտագործվել են DarkMe-ի իմպլանտը տեղ հասցնելու համար: Նրանք նաև մեծացրել են իմպլանտի ֆայլի չափը, որպեսզի բարդացնեն վերագրումը և խանգարեն հայտնաբերմանը։ Դա արվում է ֆայլին «աղբ» կոդ և տողեր ավելացնելով: Չարագործները թաքցրել են նաև այլ հետքեր. իրենց խնդիրները լուծելուց հետո նրանք ջնջում էին հետշահագործման փուլում օգտագործված ֆայլերը, գործիքները և ռեեստրի բանալիները, որպեսզի դժվարացնեն միջադեպի հայտնաբերումն ու հետաքննությունը:

IDram

Քարոզարշավը, ըստ ամենայնի, կապված է DeathStalker խմբի հետ (նախկինում Deceptikons): Այն գործում է նվազագույնը 2018-ից, որոշ տվյալներով՝ 2012-ից։ Չարագործներն աշխատում են որպես «կիբեռվարձկաններ», այսինքն՝ հաքերային ծառայություններ են մատուցում և զբաղվում  ֆինանսական հետախուզությամբ. հավաքում են տարբեր առևտրային, ֆինանսական և անձնական տեղեկություններ, օրինակ՝ հօգուտ մրցակիցների։ Հիմնականում խումբը գրոհում է փոքր և միջին բիզնեսը, ֆինտեխ ընկերությունները, ֆինանսական և իրավաբանական կազմակերպությունները: Դատելով գրոհներից՝ DeathStalker-ի կազմում են չարագործներ, որոնք ունակ են մշակել իրենց սեփական գործիքները և լավ են հասկանում կիբեռսպառնալիքների լանդշաֆտը:

«Ֆիշինգի ավանդական մեթոդների փոխարեն գրոհողները վնասաբեր ԾԱ-ի տարածման համար օգտագործել են Telegram ալիքներ։ Ընդ որում, ավելի վաղ իրականացրած արշավներում նրանք վարակում էին սարքերը հաղորդակցման նաև այլ հարթակների միջոցով, օրինակ՝ Skype-ի: Մեսենջերը կարող է ավելի մեծ վստահություն առաջացնել հնարավոր զոհերի մոտ, քան ֆիշինգային կայքը: Բացի այդ, նման հավելվածներից ֆայլեր ներբեռնելը կարող է ավելի քիչ վտանգավոր թվալ, քան ինտերնետից ներբեռնելը,- պարզաբանում է Kaspersky GReAT-ի առաջատար փորձագետ Տատյանա Շիշկովան:- Մենք սովորաբար խորհուրդ ենք տալիս զգույշ լինել տարբեր էլեկտրոնային նամակների և հղումների նկատմամբ, բայց այս արշավը ցույց տվեց, որ կարևոր է զգոն լինել նաև այլ ռեսուրսներ, ներառյալ՝ Skype-ի և Telegram-ի նման հաղորդակցման հավելվածներ օգտագործելիս»։

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88