Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը 14 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ «ԱՅԲ» ԴՊՐՈՑԻ ՌՈԲՈՏԻԿԱՅԻ ԾՐԱԳՐԻՆ
17/04/2013 16:20
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը 14 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ «ԱՅԲ» ԴՊՐՈՑԻ ՌՈԲՈՏԻԿԱՅԻ ԾՐԱԳՐԻՆ

«Այբ» ավագ դպրոցի ռոբոտիկայի թիմը հաջողությամբ մասնակցել է «Հրշեջ ռոբոտ» մրցույթին, որը կայացել է ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքի Թրինիթի քոլեջում: Աշակերտների և ուսուցչի` Վազգեն Գաբրիելյանի, համատեղ ջանքերով պատրաստված «Այբսթորմ» ռոբոտն արժանացել է հատուկ մրցանակի: Թիմն ԱՄՆ է մեկնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես «Այբ» ավագ դպրոցի գործընկեր և ռոբոտիկայի ծրագրի հովանավոր, 14 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ ռոբոտիկայի լաբորատորիայի ստեղծման, դրա համալրման, գործունեության շարունակականության ապահովման և զարգացման, տեղական և միջազգային մրցույթներին մասնակցության համար: 

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Այբ» ավագ դպրոցին՝ երկրում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու իր որդեգրած ծրագրի շրջանակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է ռոբոտաշինության ոլորտի նկատմամբ երիտասարդության մոտ նկատվող հետարքրությունը խրախուսելու հարցում: Դա կարող է դրական ազդեցություն թողնել հարակից ոլորտների, ինչպես նաև միջազգային շուկայում մեր երկրի հեղինակության ամրապնդման և մրցունակության ապահովման գործում:  Մենք լինում ենք այնտեղ, որտեղ կա զարգացման ներուժ, և որտեղ մենք կարող ենք քաջալերել երիտասարդների ստեղծագործ միտքը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Թրինիթի քոլեջում կազմակերպված «Հրշեջ ռոբոտ» մրցույթն այս տարի հոբելյանական էր: 20-ամյակը տոնող մրցույթն ամենահեղինակավորներից մեկն է համարվում աշխարհում: Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 130 թիմ` 7 երկրից: Հայաստանը ներկայացված էր առաջին անգամ` «Այբ»-ի փոքրաթիվ թիմով: «Այբ» դպրոցի թիմը մրցույթին մասնակցել է ավագ դպրոցականների տարիքային խմբում, որում մրցում էին շուրջ 30 թիմ, և լավագույն ութնյակում է հայտնվել այնպիսի երկրներից ժամանած թիմերի կողքին, ինչպիսիք են Իսրայելը և Չինաստանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52