Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
MICROSOFT-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 20%-ՈՎ
19/04/2013 12:27
Կիսվել

MICROSOFT-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 20%-ՈՎ

2012-2013 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտին 31-ին, Microsoft ընկերությունն ապահովել է 6,06 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 20%-ով: Արդյունքում, մեկ սովորական բաժնետոմսին բաժին ընկող շահույթը ևս աճել է և կազմել 0,72 ԱՄՆ դոլար:

Ըստ հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության՝  հաշվետու եռամսյակում Microsoft-ի հասույթն աճել է 18%-ով և կազմել 20,49 մլրդ ԱՄՆ դոլար:

Հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին հասույթի առավել բարձր ցուցանիշ: Սպասումները չեն արդարացվել, քանի որ հաշվետու եռամսյակում հասույթի ցուցանիշի վրա բացասական ազդեցություն է թողել Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 561 մլն եվրոյի տուգանքը:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը տուգանել էր ամերիկյան Microsoft ընկերությանը` Windows օպերացիոն համակարգի օգտատերերի համար ինտերնետային բրաուզերի ընտրության հնարավորություն չապահովելու և ստանձնած պարտավորությունը խախտելու համար:

Microsoft ընկերության կողմից ինտերնետային բրաուզերի ընտրության սահմանափակման շուրջ հետաքննությունը սկսվել էր մի քանի տարի առաջ` Opera բրաուզերը ներկայացնող նորվեգական ընկերության կողմից ներկայացված համապատսխան հայցի հիման վրա: 2009 թվականին Եվրահանձնաժողովը եզրակացության էր եկել, որ Windows օպերացիոն համակարգում Internet Explorer-ի «պարտադրաբար» կիրառումը խախտում է Եվրամիության օրենսդրությունը և սահմանափակում վեբ-բրաուզերների շուկայի զարգացումն ու հարկադրում վեբ-կայքերն ու ծրագրային հավելվածները ստեղծել Internet Explorer-ի պահանջներին համապատասխան: Ի պատասխան մեղադրանքի` Microsoft-ը պարտավորվել էր հետագայում Windows օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակներում ներդնել բրաուզերի ընտրության հնարավորություն: Իր այս խոստումը, սակայն, Microsoft-ը չի կատարել և Windows օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակներում ընտրության հնարավորության բացակայությունը պատճառաբանել է տեխնիկական սխալով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52