Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
Վճարում ես քիչ, ստանում՝ ամեն ինչ. Ներկայացնում ենք HONOR X7c սմարթֆոնը
09/12/2024 16:52
Կիսվել

Վճարում ես քիչ, ստանում՝ ամեն ինչ. Ներկայացնում ենք HONOR X7c սմարթֆոնը

HONOR-ը ներկայացրել է իր հերթական պոտենցիալ հիթը մատչելի սմարթֆոնների սեգմենտում։ HONOR X7c մոդելը, արտադրողի նախորդ մոդելների նման, պատրաստ է առաջարկել ավելին, քան կարելի է սպասել արժեքի դիմաց։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչ նորամուծություններով կարող է պարծենալ այս նորույթը, որը վաճառվում է սկսած 65900 դրամից։

Շքեղ տեսք

HONOR-ին հաստատ չես մեղադրի իր սարքերի արտաքին տեսքին քիչ ուշադրություն դարձնելու մեջ։ Ընկերության սմարթֆոնները գրեթե միշտ իրենց արժեքից ավելի թանկ ու ներկայանալի տեսք ունեն։ HONOR X7c-ն նույնպես առաջին իսկ հայացքից տպավորում է իր դիզայնով։ Հիշո՞ւմ եք՝ դեռ վերջերս միայն թոփ մոդելներն էին ստանում մարմարե ձևավորմամբ հետին կորպուս։ Դե ինչ, հիմա նմանատիպ լուծում կա նաև X7c-ի սպիտակ տարբերակում։

Այնուամենայնիվ, եթե նախընտրում եք դասական ու կոնսերվատիվ դիզայնը, կարող եք ընտրել սմարթֆոնի սև գույնը։ Բացի այդ, առկա է նաև օրիգինալ կանաչ տարբերակ՝ կաշվե տեքստուրայի իմիտացիայով և գեղեցիկ, նրբաճաշակ կետավոր նախշով։

Ամենակարևորն այն է, որ ցանկացած դեպքում ստանում եք գործնական լուծում, որը դիմացկուն է աղտոտման նկատմամբ։ Անկախ նրանից՝ ընտրեք սև, կանաչ թե սպիտակ գույնը, HONOR X7c-ի բոլոր տարբերակների վրա գրեթե չեն մնում մատնահետքեր։ Սմարթֆոնները մշտապես ունեն նոր տեսք, կարծես հենց նոր են հանվել տուփից։

Նույնիսկ հաշվի առնելով մեծ էկրանի առկայությունը՝ այս մոդելը դժվար է անվանել ծանրաքաշ։ HONOR X7c-ի քաշը 200 գրամից էլ քիչ է, իսկ հաստությունը կազմում է մոտ 8 մմ։ Սմարթֆոնը ոչ միայն հաճելի է զգացվում ձեռքում՝ շնորհիվ իր թավշյա ծածկույթի, այլև հարմարավետ է։

Պաշտպանություն ամեն ինչից

Հաճելի է տեսնել, որ HONOR-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սմարթֆոնի հուսալիությանը։ Հիշո՞ւմ եք «անմահ» Nokia 3310-ի մասին լեգենդները։ Կարելի է ասել, որ HONOR X7c-ն նույնպես կարող է պայքարել նման կոչման համար։

Նախ, նորույթը պաշտպանված է փոշուց և խոնավությունից IP64+ ստանդարտով։ Սա նշանակում է, որ HONOR X7c-ը դիմացկուն է ոչ միայն ջրի շիթերի նկատմամբ, այլև կարող է դիմանալ ծորակի տակ լվացմանը կամ կարճ ժամանակով ջրի մեջ ընկղմվելուն։ Պաշտպանված են բոլոր այն հատվածները, որոնց միջով խոնավությունը կարող է ներթափանցել կորպուսից ներս։

Սմարթֆոնն արժանացել է շվեյցարական SGS ընկերության բարձր գնահատականի՝ 1,5 մետր բարձրությունից անգամ մարմարե հատակին ընկնելու դեպքում դիմացկունություն և պաշտպանվածություն ցուցադրելու համար։ Այդ նպատակով են ինժեներները ստեղծել ամորտիզացնող «բարձիկ»՝ հատուկ շերտի տեսքով, որը կլանում է հարվածի էներգիան և կանխում սմարթֆոնի կոտրվելը։

Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվել օգտատերերի տեսողության պաշտպանությանը։ Դիսփլեյն ի վիճակի է նվազեցնել կապույտ լույսի ինտենսիվությունը (կապույտ լույսը բացասական ազդեցություն ունի քնելուց առաջ ընդհանուր ինքնազգացողության վրա)։

Մի քանի խոսք՝ դիսփլեյի մասին։ Էկրանը մեծ է՝ 6,77 դյույմ անկյունագծով և 120 Հց հաճախականությամբ։ Հիշենք, որ մինչև վերջերս նման ցուցանիշներ կարող էին ունենալ միայն ֆլագմանները։ Իսկ հիմա նույնիսկ մատչելի սմարթֆոններն են այդպես աշխատում։ 120 Հց-ի շնորհիվ պատկերների փոփոխությունն էկրանին տեղի է ունենում սահուն և առանց դադարների։

Բավականին արագ, բարձր հնչողությամբ և հարմարավետ տեսախցիկով

HONOR X7c-ը համալրված է Snapdragon 685 չիպով։ Դա ամենաբարձրակարգ լուծումը չէ, իհարկե, բայց բավականին նոր ու արդյունավետ է իր դասի համար։ Եթե սիրում եք, օրինակ, Genshin Impact խաղալ, արժե փնտրել ավելի թանկ և հզոր մոդելներ։ Սակայն «ոչ պահանջկոտ» խաղերի համար HONOR X7c-ի արտադրողականությունն առավել քան բավարար է։

Ավելի կարևոր է այն, որ սմարթֆոնը հագեցած է մեծ ծավալի օպերատիվ հիշողությամբ։ HONOR X7c-ը, կախված տարբերակներից, կարող է ունենալ 6 ԳԲ կամ 8 ԳԲ օպերացիոն հիշողություն։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում համակարգն ինքն առանձնացնում է ևս նույնքան ծավալ (համապատասխանաբար՝ 6 ԳԲ և 8 ԳԲ)։ Այսինքն, սմարթֆոնում կարող եք միաժամանակ ակտիվ պահել գրեթե ցանկացած ողջամիտ քանակությամբ հավելվածներ։ Մեզ փորձարկումների համար տրամադրվել էր 8+8 ԳԲ հիշողությամբ մոդելը։

HONOR X7c-ի ավելի 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ մոդելի դեպքում ստանում ենք նաև 256 ԳԲ ներկառուցված հիշողություն՝ ստանդարտ 128 ԳԲ-ի փոխարեն։ Այդ ծավալը հաստատ բավարար է հավելվածների, լուսանկարների և տեսանյութերի համար։ Ավելին, ցանկացած պահի կարելի է տեղադրել հիշողության քարտ (երկրորդ SIM-ի փոխարեն)։

Սմարթֆոնի ակնհայտ առավելություններից են բարձրորակ հնչողությամբ ստերեոդինամիկները, որոնք ունեն գերբարձր ձայնի մակարդակի ակտիվացման հնարավորություն։ Սա օգտակար կլինի, եթե դուք գտնվում եք աղմկոտ միջավայրում և մտահոգված եք, որ կարող եք բաց թողնել կարևոր զանգ։ Ընդ որում, արհեստական բանականությունն ինքնուրույն վերլուծում է իրավիճակը և զրույցի ընթացքում ավտոմատ կարող է բարձրացնել ձայնի մակարդակը, եթե շրջակայքում չափազանց աղմկոտ է։

Ի վերջո՝ տեսախցիկի մասին։ Այն վատը չէ, բայց պետք է հասկանալ, որ խոսքը մատչելի սմարթֆոնի մասին է: HONOR X7c-ն ունի 108 ՄՊ տեսախցիկ և արհեստական բանականության լավ հնարավորություններ, ինչը երբեմն զարմանալի արդյունքներ է տալիս լուսանկարների մշակման ժամանակ։ Հատկապես, եթե նկարահանումներն արվել են լավ լուսավորությամբ։

Բավարար ինքնավարություն և օպերացիոն համակարգի հետաքրքիր առանձնահատկություններ

HONOR X7c-ն հագեցած է 5200 մԱժ հզորությամբ մարտկոցով։ Դա, իհարկե, ոչ ռեկորդային, բայց բավականին արժանի ցուցանիշ է։ Այսպիսի մարտկոցը, օրինակ, բավարար է 21 ժամ առցանց վիդեո դիտելու կամ 28 ժամ համացանցում անցկացնելու համար։

Սմարթֆոնը լիցքավորվում է արագ, իսկ կոմպլեկտում ներառված է 35 Վտ հզորությամբ լիցքավորիչ։ Սարքը 45 րոպեում լիցքավորվում է մինչև 50%-ով։ Լիարժեք լիցքավորումը տևում է երկու ժամից էլ քիչ։

HONOR X7c-ն աշխատում է վերջին Android 14-ով, որի վրա հիմնվում է MagicOS 8.0 ֆիրմային օպերացիոն համակարգը։ Դրա հետաքրքիր առանձնահատկություննից մեկը Magic Capsule գործառույթն է։ Այն դիմային տեսախցիկի հատվածում ցուցադրում է տարբեր տեղեկություններ համակարգային փակված ծրագրերից։ Օրինակ՝ զանգի տևողությունը կամ գործարկված ժամանակաչափը։

Եզրակացություն

HONOR X7c-ն թողնում է հաճելի տպավորություն։ Սմարթֆոնն ունի շքեղ տեսք և առաջարկում է իր գնի համեմատ բավականին հարմարավետ գործառույթներ։ Օրինակ՝ հիանալի մեծ էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ, մեծ հիշողություն և արժանի ինքնավարություն (աշխատանք՝ առանց վերալիցքավորման)։ Սակայն հասկանալի է, որ դրա համար պետք է վճարել միանգամայն այլ գումար։

Կարծում ենք՝ շատ քիչ են փոխզիջումները՝ հաշվի առնելով գինը։ 6+128 ԳԲ տարբերակը արդեն կարելի է ձեռք բերել 65900 դրամով, իսկ 8+256 ԳԲ տարբերակն արժե 77900 դրամ։ Սարքի երեք գունային տարբերակներն էլ հասանելի են։

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58