
YAHOO!-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Ամերիկյան Yahoo! ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆրեդ Ամորոզոն հրաժարական է տվել: Այս մասին նշում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Yahoo!-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 36%-ով և կազմել 390 մլն ԱՄՆ դոլար:
Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0.5 մլրդ ինտերնետ-օգտագործող: