QATAR AIRWAYS-Ը ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով հունիսին Հայաստան կայցելի Քաթարի քաղավիացիայի պատվիրակությունը: Նման պայմանավորվածություն է ձեռքբերվել ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի և ՀՀ-ում Քաթարի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Ա. Ռահման ալ-Մեղայիսիբի (նստավայրը` Թեհրան) հանդիպման ժամանակ:
Արմեն Գեւորգյանը նշել է, որ աշխարհի առաջատարներից համարվող Qatar Airways ավիաընկերության մուտքը հայկական շուկա կնպաստի ուղեւորափոխադրումների որակի եւ այս ոլորտում մրցակցության բարձրացմանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: