Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2013». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
15/05/2013 15:45
Կիսվել

«ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2013». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիսի 15-ին կայացել է «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013. միջոցառում առաջադեմ գործարարների համար» թեմայով մամուլի ասուլիս՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի  և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանի մասնակցությամբ:

Նշենք, որ «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» կարգախոսի ներքո հունիսի 21-ին և 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը:  

«Երբ 2008թ.-ին մեկնարկում էր ԴիջիԹեք բիզնես ֆորումը, տեղեկատվական տեխնոլոգիաներն այսքան տարածված չէին։ Նախկինում գործարարներին պետք է բացատրեիր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Հիմա արդեն բիզնես ոլորտի ներկայացուցիչները հիմնականում այս կամ այն կերպ առնչվել են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, և ավելի իրական պատկերացում կա, թե ինչով կարող է տեխնոլոգիական ոլորտը օգնել Հայաստանի բիզնեսին։ Այս առումով, կարծում եմ, հետաքրքրությունը ֆորումի նկատմամբ բիզնես ոլորտի կողմից շատ ավելի մեծ կլինի, առավել ևս, որ մենք համագործակցում ենք ոլորտային միությունների հետ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Առևտրաարդյունաբերական պալատի, շինարարների, դեղագործների միությունների, որոնք նոր լուծումների կարիք ունեն՝ իրենց արդյունավետությունը բարձրացնելու առումով», – նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով՝ քիչ թե շատ ժամանակակից տնտեսության մենեջմենթին ծանոթ մարդը պետք է ընդունի, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, առանց դրանց նորամուծությունների ադապտացման հնարավոր չէ բիզնեսի արդյունավետ կառավարումն ու մրցունակության ապահովումը. «Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր այն կարևորագույն գործիքն են, որ հնարավորություն են տալիս էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, կառավարել սեփական ռեսուրսները, կադրերին, արագ արձագանքել ընկերության մեջ առկա խնդիրներին, սայթաքումներին, բացթողումներին: Արդեն գիտական ճշմարտություն է. առանց տեխնոլոգիական լուծումների կիրառման մենք վերադառնում ենք քարի դար»:  

«Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ի-Դի-Էմ-Սի»-ն աջակցում է ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպման և իրականացման աշխատանքներին: Այս տարի մեր հիմնական նպատակն է քաջալերել և ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունների մասնակցությունը ֆորումին: Այսօր Հայաստանի սկսնակ ընկերություններն առաջարկում են նորարար և բավականին հետաքրքիր տեխնոլոգիական գաղափարներ և լուծումներ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել բիզնեսի տարբեր ճյուղերում: Անցյալ տարի ծրագիրն աջակություն է ցուցաբերել 10 թիմերի: Այս տարի օժանդակություն կստանան 12 թիմեր, ինչպես նաև 5 տեխնոլոգիական միություններ և կազմակերպություններ»,- նշել է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը: 

Ֆորումի շրջանակում այս տարի կլինեն պրոբլեմային քննարկումներ, կլոր սեղաններ, որոնք կառնչվեն էլեկտրոնային առևտրին, կքննարկվի պետության դերակատարումը տեխնոլոգիաների զարգացման մեջ, մասնավորապես անդրադարձ կլինի տենդերային համակարգի բարելավմանը։ Երեք առանձին դահլիճներում կանցկացվեն տեխնոլոգիական վերջին նորույթների վերաբերյալ սեմինարներ։ Այստեղ լուծումներ կներկայացնեն թե՜ տեղական, թե՜ օտարերկրյա ընկերությունները։ Բացի այդ, կլինի նաև ցուցահանդեսային հատված, որտեղ էլ կցուցադրվեն տեխնոլոգիական լուծումները:

Միջոցառմանն արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել արտասահմանյան ընկերություններ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սինգապուրից և ԱՄՆ-ից: Ակնկալվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնես համայնքին կներկայացնեն տեղական և արտասահմանյան շուրջ 60 կազմակերպություն: 

«Այս տարվա առանձնահատկություններից է այն, որ ցուցահանդեսի մուտքն ազատ է լինելու։ Կարծում ենք, որ տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ հետաքրքրությունն այսօր արդեն ոչ միայն տնօրենների մենաշնորհն է, այլև հասարակ աշխատողներն էլ հետաքրքրվում են, թե ինչ լուծումներ կան, որպեսզի կարողանան բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը», – հավելեց Կարեն Վարդանյանը:

Գործարար և տեխնոլոգիական այս համաժողովը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88