Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՆԴՐԵՅ ՊՈՆՈՄԱՐՅՈՎԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՖԻՔՍՎԱԾ ԿԱՊԻ ԲԻԶՆԵՍԸ
21/05/2013 11:42
Կիսվել

ԱՆԴՐԵՅ ՊՈՆՈՄԱՐՅՈՎԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՖԻՔՍՎԱԾ ԿԱՊԻ ԲԻԶՆԵՍԸ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ  Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում:

Ընկերությունում սա նոր պաշտոն է և ստեղծվել է ընկերությունում հաստատված ռազմավարության համաձայն, որի շրջանակում «ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսն այսուհետ հանդես կգա որպես առանձին բլոկ`  նպատակ ունենալով ապահովել  ենթակառուցվածքների կայուն զարգացում և նոր կոմերցիոն առաջարկների իրագործում լարային կապի շուկայում:

«ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյն աշխատում է ավելի քան 15 տարի: Հեռահաղորդակցության ընկերություններում նա ունի ղեկավարման բազմամյա աշխատանքային փորձ, ինչպես նաև իրականացրել է մի շարք հաջողված կոմերցիոն և տեխնիկական խոշոր ծրագրեր ֆիքսված և բջջային կապի ոլորտներում:

«Ինձ համար շատ կարևոր է այս նշանակումը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում օգտագործել իմ աշխատանքային փորձը և գիտելիքները «ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսի զարգացման և կատարելագործման համար: Վստահ եմ, որ ընկերության ֆիքսված կապի բլոկի աշխատակիցնեը կարող են Հայաստանի հեռահաղորդակցության շուկային առաջարկել ինչպես գրավիչ կոմերցիոն ծառայություններ, այնպես էլ առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ»,-  նշել է Անդրեյ Պոնոմարյովը:

Ընկերությունում վստահ են, որ Անդրեյ Պոնոմարյովի ղեկավարման ներքո ֆիքսված կապի բիզնես ուղղությունը կշարունակի կայուն զարգացումն ընկերության բոլոր բաժանորդների համար:

Կենսագրություն. Անդրեյ Պոնոմարյովն ավարտել է Ալմա-Ատայի կապի ինժեներների ինստիտուտը, այնուհետև Ուրալի կապի հաղորդակցության համալսարանը: Հեռահաղորդակցության ոլորտում իր աշխատանքային ուղին սկսել է 1997թ-ից  «Ուրալի բջջային կապ» ՓԲԸ-ում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ` սկսած նյութա-տեխնիկական բաժնի պետից մինչև կոմերցիոն տնօրեն:

2003թ-ից մինչև 2009թ-ը Ա. Պոնոմարյովը գլխավորել է «ՎիմպելԿոմ» և «Գոլդեն Տելեկոմ» ընկերությունների խմբի մասնաճյուղերն Ուրալում, ինչպես նաև զբաղեցրել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը «Агентство телекоммуникаций» Պերմում:

2009թ-ից  մինչև 2012թ-ը ներառյալ Անդրեյը զբաղեցրել է «Форатек коммуникейшн» (ք. Եկատերինբուրգ) ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, որը 2010թ-ին միացել է «ՎիմպելԿոմ»-ին և ինտեգրվել «ՎիմպելԿոմ»-ի Եկատերինբուրգի մասնաճյուղին: Ինտեգրման գործընթացի անցկացման խնդիրը դրվել է Անդրեյ Պոնոմարյովի վրա, ով 2010թ-ին նշանակվել է Եկատերինբուրգի մասնաճյուղի տնօրեն և արդյունավետ իրականացրել երկու ընկերությունների ղեկավարումը միաժամանակ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52