
RENAULT-Ն ՄՏԱԴԻՐ Է ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիական հայտնի ավտոարտադրող Renault ընկերությունը մտադիր է համագործակցել ճապոնական Mitsubishi ընկերության հետ: Reuters-ը գրում է, որ ներկայում ընթանում է հնարավոր համագործակցության բանակցային փուլը: Վերլուծաբանները նշում են, որ իր այս քայլով Renault-ը ցույց է տալիս, որ մտադիր է մեծացնել իր ազդեցությունն ասիական շուկայում:
Նշենք, որ ավելի վաղ Mitsubishi-ի հետ համագործակցության մասին հայտարարել էր Nissan-ը, որը Renault-ի խոշոր գործընկերներից մեկն է: Renault-Nissan համագործակցությունը մեկնարկել է 1999 թվականին: