
ԱՄՆ դեսպանն այցելել է GTB Steel գործարան
ԱՄՆ դեսպան Քվինն այցելեց Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է:
GTB Steel գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը։ Այս գործարանը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների առաջատար դերը նորարարության ու տեխնոլոգիաների ոլորտում։
Այս նորաստեղծ մետաղաձուլական կենտրոնն առանձնանում է իր խոշորածավալ արտադրական հնարավորություններով, նորագույն սարքավորումներով ու եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրանքով։
GTB Steel-ի ներդրումը հայկական շուկայում թույլ է տալիս կառուցապատման և շինարարական համայնքին ձեռք բերել տեղական արտադրության ամրաններ՝ պահպանելով բարձր ստանդարտները։ Ներմուծման փոխարեն տեղական արտադրանքի խթանումը նաև զգալիորեն կնվազեցնի շինարարական նախագծերի ծախսերը։
Սա Հայաստանում մետաղաձուլության նոր մակարդակ է սահմանում՝ առաջարկելով բարձրորակ արտադրանք, կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և խթանելով տնտեսության զարգացումը։ Այս նախագիծը ոչ միայն ամրապնդում է երկրի արդյունաբերական պոտենցիալը, այլ նաև ստեղծում է կայուն և զարգացող շուկա տեղական արտադրողների ու ներդրողների համար։