Բիզնես

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
BEELINE-Ի ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԱՐՆԵՐ TELCELL-Ի ՄԻՋՈՑՈՎ
14/06/2013 12:23
Կիսվել

BEELINE-Ի ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԱՐՆԵՐ TELCELL-Ի ՄԻՋՈՑՈՎ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Beeline շարժական կապի «Գեղեցիկ համարներ»-ը հասանելի կլինեն Telcell վճարային տերմինալների միջոցով:

Նոր ծրագիրը հնարավորություն է ընձեռում բջջային կապի հաճախորդին իրեն հարմար ժամանակ ընտրել և պատվիրել Beeline շարժական կապի SuperMix սակագնային փաթեթի «գեղեցիկ համար»` Telcell ընկերության ցանկացած տերմինալից:

Պատվիրելու համար վճարային համակարգով պետք է ընտրել Beeline ծառայությունների շարքում «Գեղեցիկ համարներ» պատուհանը և մուտքագրել այն կոնտակտային հեռախոսահամարը, որով կարող են կապվել պատվիրատուի հետ: Որից հետո բաժանորդը կարող  է ծանոթանալ «Գեղեցիկ համարների» ցանկին: Պատվիրված SIM-քարտը Երևան քաղաքում բաժանորդին կառաքվի 3 օրվա ընթացքում, ՀՀ այլ քաղաքներում 5 օրվա, իսկ գյուղերում 7 օրվա ընթացքում: Առաքիչը հաճախորդի հետ կկապվի պատվերի ընթացքում նշված հեռախոսահամարով: 

«Կատարելագործելով սպասարկման որակը և ծառայությունների հասանելիությունը, «ԱրմենՏել»  ընկերությունն ի լրումն իր միջոցների ձգտում է օգտագործել իր գործընկերների փորձը և ռեսուրսները: Համագործակցելով Telcell ընկերության հետ, մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին այլընտրանքային` հեշտ և մատչելի միջոց ձեռք բերելու Beeline «Գեղեցիկ համար»  և միանալ ընկերության այսօրվա լավագույն կանխավճարային փաթեթին»,-  նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սաչկովը:

«Մենք սփռեցինք ամենա լայն տերմինալային ցանցը Հայաստանում, որով իսկ ստեղծեցինք մեր գործընկերների համար ավելի  բարենապաստ պայմաններ վճարումների ընդունման գործընթացը կազմակերպելու համար: Սակայն, մենք մշտապես ձգտում ենք առաջարկել գործընկերներին ավելին քան վճարումների ընդունումն է: Նշված ծրագրի շրջանակում «ԱրմենՏել»  ընկերության համար մեր տերմինալները հանդիսանում են լիարժեք վաճառքի կետեր, որոնք ավելի քան 700 միավոր տեղակայված են ողջ հանարապետությունում», – համատեղ ծրագրի մեկնարկը մեկնաբանեց «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը:

«Գեղեցիկ համար» SIM-քարտի և առաքման արժեքը կազմում է 1000 դրամ, որից 600 դրամը քարտի արժեքն է, իսկ 400 դրամը` առաքման: Այն դեպքում, երբ առաքիչը չի կարող կապվել բաժանորդի հետ, ապա պատվիրված համարը ենթակա է վաճառքի, իսկ գումարը վերդարձվում է պատվիրատուին:  

SIM-քարտի առաքման ժամանակ պայմանգիր կնքելու համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագրի բնօրինակը և անդորրագիրը, որը համարը պատվիրելուց հետո տվել է տերմինալը: 

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. Մարտի  31-ի դրությամբ  ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 215 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88