Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Լիվինգսթոն․ Երևանյան բարձր ճախրանքի լեգենդար ռեստորանը
14/05/2025 14:23
Կիսվել

Լիվինգսթոն․ Երևանյան բարձր ճախրանքի լեգենդար ռեստորանը

Աշխարհի ամենահարուստ մեգապոլիսներում հաճախ են ասում՝ շքեղ ռեստորաններում ընթրիքները պետք է թատրոն հիշեցնեն, մատուցվող ափսեն՝ բեմ։ Երևանը, որ քաղաք է շքեղությունների իր յուրահատուկ, երբեմն հակասական ընկալումներով, հյուրերին զարմացնելիս շռայլ է միաժամանակ արագ փոփոխություններով և իրական ճաշակի հանդեպ պահպանողական քաղաքային ձեռագրով ու ստորագրությամբ։

Երևանյան բարձրաճաշակության և նրբագեղության ամենահայտնի ստորագրություններից է Լիվինգսթոն բարձրակարգ ռեստորանը։ Թե ինչպես երևանյան հյուրընկալությունը հասավ ճայի ճախրանքի բարձրության, մի անչափ գեղեցիկ պատմություն է, որն այսօր կկիսենք ձեզ հետ։

Ճարտարապետական եզակի համալիրում՝ բոլոր ժամանակների խաչմերուկում

«Լիվինգսթոն»-ը Հայաստանի միակ ռեստորանն է, որը գտնվում է Երևան քաղաքի ճարտարապետական դիմագիծը խորհրդանշող ամենակարևոր կառույցում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում: Այս փաստն ինքնին վկայություն է, որ ռեստորանն արտասովոր է իր հայեցակարգով, նպատակով, խոհանոցով, երաժշտությամբ, հյուրերին փոխանցվող իր ուղերձով։ Այն ռեստորան-ուղևորություն է, որտեղ յուրաքանչյուր մանրուք պատմում է բարձրակարգ ժամանցի, սպասարկման կատարելության և ներդաշնակ միջավայրի մասին։ Ռեստորանի ճարտարապետական գոհար հիշեցնող առաստաղը, առատորեն բալանսավորված լուսավորությունը, չպարտադրող շքեղությունը, պատշգամբներից քաղաքին նայող հոգեթով համայնապատկերը ռեստորանին փոխանցում են բոլոր ժամանակներում արդիականություն և արժեքավորություն։ Ահա թե ինչու, «Լիվինգսթոն»-ի պատմությունը ոչ թե ժամանակի, այլ արժեքների մասին է։ Այդ արժեքները սկսվում են ռեստորանի անվանումից և շարունակվում մինչև սպասարկում, խոհանոց, երաժշտություն, մատուցման յուրաքանչյուր մանրուք։ Ի դեպ, ռեստորանն իր անվանումը ստացել է Ռիչարդ Բախի համանուն ստեղծագործության հիման վրա՝ արտահայտելով իր տարբերվելու փիլիսոփայությունն ու ազատության գաղափարախոսությունը։ «Լիվինգսթոն»-ի ամեն օր ներդաշնակության արտահայտում է իր անվան և փիլիսոփայության հանդեպ։

Բարձր խոհանոց, որտեղ հեղինակային են նույնիսկ էմոցիաները

«Լիվինգսթոն»-ն իր հյուրերին է ներկայանում եվրոպական բարձր հեղինակային հարուստ խոհանոցով։ Այստեղ յուրաքանչյուր ուտեստ մտածված ու ստեղծված է երեք նպատակով․ հյուրերին բացահայտել համերի բոլորովին նոր աշխարհ, զարմացնել խոհարարական արվեստի անսպառ նրբագեղությամբ և հիշեցնել, որ ընթրելու պարզ գործողությունը հնարավոր է վերածել հիշողության, էմոցիաների, ճախրանքի։

Ռեստորանի շուրջ հինգ տասնյակ ուտեստները շեֆ խոհարարի՝ «Լիվինգսթոն»-ի հյուրերի հանդեպ սիրո ու նվիրվածության արտացոլումն են։ Սովորաբար, ասում են, խոհարարներին ոգեշնչում են բնությունը, մշակույթները, աշխարհի փոփոխությունները, կյանքի հանդեպ սերը, սակայն հազվադեպ է պատահում, երբ խոհարարական ստեղծագործությունների հիմքում հենց հյուրն է՝ իր հիացմունքով, մտքերով, երազանքներով։ «Լիվինգսթոն»-ի խոհանոցը հյուրին հրավիրում է համերի ճախրանքի՝ յուրաքանչյուրի քիմքին առաջարկելով բոլորովին նոր խոհարարական փորձառություն։ Այստեղ բնազդներն ու ցանկությունները հանդիպում են ստեղծագործ մտքին՝ ընթրիքը դարձնելով լավագույնը գնահատելու և վայելելու նոր ինքնաճանաչողության։

Բարձրակարգ երաժշտություն, որ թելադրում է ճաշակ անկախ պահանջարկից

Երաժշտական երեկոն «Լիվինգսթոն»-ում մեկնարկում է ժամը 20:00-ից։ Սակայն այն պարզապես երաժշտական երեկո չէ․ այստեղ բեմում իր կատարելության մեջ վերաիմաստավորվում են ջազը, բոլոր ժամանակների լեգենդար հիթերը, համաշխարհային բեմերի լավագույն կատարումները։ Կենդանի լեգենդ մաեստրո Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ՝ «Լիվինգսթոն» ջազ-նվագախմբի և անվանի մեներգիչների կատարմամբ ռեստորանի պատերի ներսում երևանյան ձեռագրով շունչ ու մարմին են ստանում Փարիզը, Նյու-Յորքը, Մոսկվան, հայկական երաժշտական արվեստի ոսկեդարը: Այստեղ՝ երևանյան հյուրընկալության այս բարձունքում, ապրում է այն բացառիկ իրողությունը, որ կարելի է ուրախ ու որակյալ ժամանց, կարևոր առիթներ և միջոցառումներ անցկացնել նաև բարձրաճաշակ միջավայրում, բարձրակարգ երաժշտության ներքո։

Yerevan-Paris-New York, Charles Aznavour, POP Queens, Frank Sinatra, Jazz Panorama, Առնո Բաբաջանյան․․․ թեմատիկ երաժշտական երեկոները «Լիվինգսթոն»-ի այցեքարտն են։ Ճարտարապետական այս պատերի ներքո նրանք նվաճում են իրենց հատուկ բարձրությունը և հյուրերի հետ երկխոսելու պարզ բանաձևը, յուրաքանչյուրի սրտում իրականը, կարևորը, սիրելին բացահայտելու բանալին։

Պատահական չէ, որ «Լիվինգսթոն»-ում հաճախ ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, որոնք այն չեն ընկալում որպես պարզապես ռեստորան։ Աշխարհահռչակ երաժիշտների համար, ինչպիսիք են Տիգրան Համասյանն ու Սամվել Երվինյանը, «Լիվինգսթոն»-ը եղել է նախևառաջ հանդիսատեսի հետ անմիջական երկխոսության մի վայր, որտեղ գիտեն պահպանել նշաձողն ու արժեքները։

Ժամեր տևող երաժշտական ուղևորությունը նոր գույներ է ստանում պարային հատուկ շոուներով, որոնք բեմադրված են հենց «Լիվինգսթոն»-ի ու նրա միջավայրի համար։  Ուշ երեկոն ռեստորանում շարունակում է դիջեյը՝ լրացնելով կատարյալ ժամանցի եզրափակիչ չափաբաժինը։

Ռեստորանն իր նշանավոր տեղադիրքով, բարձր խոհանոցով, բարձրակարգ երաժշտությամբ, նրբագեղն ու կատարյալը գնահատող հյուրերով դառնում է մի ամբողջություն, որին վերադառնում են նորից՝ նշելու ամենակարևոր օրերը, ամենահիշարժան առիթները, ամենագեղեցիկ իրադարձությունները։

Լիվինգսթոնյան արարողակարգը

«Լիվինգսթոն» այցելության համար անհրաժեշտ է նախապես ամրագրում կատարել։ Ռեստորանն իր հյուրերին սպասում է կոկտեյլային հագուստով՝ դիմավորելով մեկ բաժակ շամպայնով և Երևանին նայող վերելակով ուղեկցելով 9-րդ հարկ։ Հենց այստեղ է սկսվում ռեստորանի բարձր ճախրելու երազանքը, որն այն կիսում է իր յուրաքանչյուր հյուրի հետ։ Ահա թե ինչու, այստեղից գրեթե միշտ հեռանում են իրականացված երազանքի երջանիկ զգացողությամբ և հետ վերադառնալու մեծ սպասումներով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52