Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
16/05/2025 17:47
Կիսվել

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Eventhub հարթակն արդեն հասանելի է Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում, ինչի շնորհիվ միջոցառումների տոմսերի գնման ճանապարհը դարձել է էլ ավելի արագ, պարզ ու հարմարավետ: Հարթակը տրամադրում է միջոցառումների նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: Eventhub-ի ինտեգրումը MyAmeria հավելված իրականացվել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի հետ համագործակցության շնորհիվ:

Նշենք, որ Ամերիաբանկի քարտապաններին Eventhub-ն առաջարկում է բազմաթիվ արտոնություններ ու զեղչեր։ Հավելվածի միջոցով յուրաքանչյուր գնված տոմսի դիմաց հաճախորդները կստանան պրոմո կոդ և  հնարավորություն կունենան մասնակցել «Իմ Ամերիա, իմ ընտանիք» արշավի շրջանակում իրականացվող ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերների խաղարկությանը։ Ամերիաբանկի հաճախորդների համար արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում. դրանք տեսանելի կլինեն հավելվածում:

«MyAmeria հավելվածում ներկայացվածությունը մեզ տալիս է մեր օգտատերերին էլ ավելի մոտ լինելու, միջոցառումների տոմսերը գնելու առավել հասանելի ու հեշտ ճանապարհ առաջարկելու բացառիկ հնարավորություն: Սա կարևոր քայլ է թվային ծառայությունների մատուցման ուղղությամբ, քանի որ մենք առաջինն ենք շուկայում, որ հաճախորդներին առաջարկում ենք կատարել ընտրություն և վճարում մեկ քլիքով և մեկ հարթակում: Ուրախ ենք, որ Eventhub-ը շարունակում է վստահ քայլերով առաջ շարժվել՝ դառնալով մշակութային ու ժամանցային միջոցառումների սիրահարների թվային գործընկերն ու խորհրդատուն,- ասում է Eventhub-ի պրոդուկտի պատասխանատու Էլլա Աղաբաբյանը:

Շուրջ երկու տարվա ակտիվ գործունեության ընթացքում Eventhub հարթակը Հայաստանում և արտերկրում համագործակցել է ավելի քան 250 միջոցառման կազմակերպչի հետ ։ Հարթակում ներկայացված են ազգային և միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու երաժշտական խմբերի միջոցառումներ՝ սկսած Ջենիֆեր Լոպեսի ու Macan-ի երևանյան համերգներից մինչև Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ ռոք», «Սիմֆոնիկ Ջեքսոն», և «Սիմֆոնիկ  ֆոլկ» բացառիկ համերգային ծրագրերը և այլն։ Վերջին երկու համերգների տոմսերը դեռ հասանելի են:

Ի դեպ, MyAmeria հավելվածում ինտեգրված է նաև Ամերիաբակի MyPay ծառայությունը, որի միջոցով միջոցառումների տոմսեր կարող եք գնել հիմա, իսկ վճարումն իրականացնել մաս-մաս` 1, 3 կամ 6 ամիսների ընթացքում:

Հավելենք, որ MyAmeria հավելվածում Դիննո ընկերության հետ համատեղ նախորդ տարի  ինտեգրվել է նաև MyTour հարթակը, որը տալիս է մեկ վայրում զբոսաշրջային փաթեթներ ու հյուրանոցներ ուսումնասիրելու և ամրագրելու հնարավորություն:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկսում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52