
Evoca Travel Card-ը վայրէջք կատարեց
Նոր քարտ՝ բազմաթիվ ճամփորդական առավելություններով:
Evocabank-ը ներկայացնում է նոր քարտ՝ Evoca Mastercard Travel Card-ը՝ ճամփորդական քարտ, որը կդառնա յուրաքանչյուր ճամփորդության անփոխարինելի մասը՝ տալով բազմաթիվ առավելություններ ամբողջ աշխարհում:
Ինչո՞ւ պատվիրել Evoca Travel Card
Որովհետև այն ավելին է, քան պարզապես քարտ. ճամփորդելն արդեն ավելի հարմար է ու հաճելի, չէ՞ որ Evoca Travel Card-ը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ՝ աշխարհի որ անկյունում էլ լինես։
Ի՞նչ արտոնություններ ունի Evoca Travel Card-ը:
Այս հարցն ունի ոչ թե մեկ, այլ 9 պատասխան:
- Անվճար մուտք Lounge Key սրահներ
- Fast track
- Միջազգային ապահովագրություն
- Կոնսիերժ ծառայություն
- Ինտերնետ ռոումինգ
- Արտարժույթի արտոնյալ փոխարժեք
- Զեղչով պահատուփեր
- Cashback
- Հատուկ առաջարկներ
Քարտի արտոնությունների մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։
Իսկ հիմա ամենակարևորի մասին․
Սկսվել է Evoca Travel Card-ի ՆԱԽԱՎԱՃԱՌՔԸ
Առաջինը պատվիրիր Evoca Travel Card 50% զեղչով՝ 16,000 դրամի փոխարեն վճարելով ընդամենը 8,000 դրամ ամբողջ տարվա համար, դարձիր առաջին 200 պատվիրողներից մեկը և ստացիր նվեր՝ Evoca travel set` ճամփորդական աքսեսուարների հավաքածու:
Նախավաճառքը կիրականացվի 2 փուլով․
1-ին փուլ՝ մայիսի 23-30-ը ներառյալ, միայն Դալմա Մոլի առաջին հարկում՝ Evoca տաղավարում։
Հարկավոր է՝
- Անձնագրով մոտենալ Դալմա Մոլի Evoca տաղավար
- Վճարել ընդամենը 8,000 դրամ
- Լրացնել քարտի հայտը
Չմոռանաս վերցնել քո նվերը՝ Evoca ճամփորդական սեթը։ Իսկ քարտն անվճար կառաքվի քեզ մի քանի օրից՝ քեզ հարմար ժամին, քեզ հարմար վայրում։
2-րդ փուլ՝ սկսած մայիսի 31-ից Evoca Travel Card-ն արդեն հնարավոր կլինի ձեռք բերել Evoca-ի բոլոր մասնաճյուղերում, EvocaTOUCH հավելվածով և evoca.am կայքի միջոցով։
8,000 դրամ և մի ամբողջ տարի անմոռանալի ճամփորդություններ՝ անսահման արտոնություններով ու հնարավորություններով։
Բաց մի՛ թող հնարավորությունդ, ձեռք բեր Evoca Travel Card-ը հիմա։