Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ԱՅԲ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է  ՌՈԲՈՏԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
26/06/2013 15:35
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ԱՅԲ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՌՈԲՈՏԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Հուլիսի 26-ին «Այբ» ավագ դպրոցում կայացել է Ռոբոտիկայի լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։

Լաբորատորիայի բացմանը մասնակցել են «Այբ» դպրոցի ղեկավարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ռոբոտիկայի թիմը՝ ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ, և Ռոբոտիկա առարկան ուսումնասիրող աշակերտները։

Լաբորատորիան ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Այդ նպատակով ընկերությունը հատկացրել է ավելի քան 14 միլիոն դրամ:

Հաշվի առնելով տեխնիկական գիտությունների ոլորտում հայերի հիմնարար գիտելիքներն ու ընդունակությունները և առաջնորդվելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն զարգացնելու տեսլականով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողականորեն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ռոբոտիքսի զարգացման աշխատանքներին: Ընկերությունը համոզված է, որ կայուն ապագայի հիմքը զարգացած կրթական համակարգն է և, երիտասարդության շրջանում ռոբոտիքսի նկատմամբ հետաքրքրությունը, առաջին հերթին, պետք սերմանել դպրոցական տարիքից:

«Մենք ունենք հզոր մտավոր ներուժ՝ ի դեմս ավագ սերնդի մեր գիտնականների, ինժեներների և, առաջին հերթին` մեր խոստումնալից երեխաների, քանի որ նրանք են մեր երկրի ապագան կերտողները: Ինչպիսի երիտասարդներ ունենք այսօր` այդպիսին կլինի մեր ապագան: Հետևաբար, Հայաստանի ապագա տնտեսության ամուր հիմքերը պետք է գցել այսօր՝ մեծացնելով մտածող, ստեղծագործող, ուժեղ, պատվախնդիր և հայրենասեր սերունդ», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն մի քանի տարի «Այբ» կրթական հիմնադրամը տարբեր առարկաներից արդիական ուսումնական լաբորատորիաներ է ստեղծում Երևանի և մարզերի դպրոցներում: «Այբ»-ը ոչ միայն նախագծում և հիմնում է առարկայական մոդելային լաբորատորիաներ, այլև և մշակում է դասավանդման մեթոդաբանությունը:

Ֆիզիկայի և քիմիայի առաջին «ԱյբԼաբ»-երը գործարկվել են Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այնուհետ ինֆորմատիկայի «ԱյբԼաբ» է բացվել Բերդ քաղաքում: Տարածաշրջանում նմանը չունեցող էկոլոգիայի երկու «ԱյբԼաբ»-եր են ստեղծվել Քաջարանի երկու դպրոցներում, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության «ԱյբԼաբ»-եր` Վաղարշապատի թիվ 4 դպրոցում: Ընթացքի մեջ են նոր «ԱյբԼաբ»-երի նախագծումն ու շահագործումը մայրաքաղաքի և մարզերի այլ դպրոցներում:

Ուսումնական արդիական լաբորատորիաները նախագծվում և ստեղծվում են «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Այստեղ հաշվի են առնվում արդի սարքավորումներով դպրոցական լաբորատորիաներ ստեղծելու անհրաժեշտ պահանջները, տարածքի ընտրությունը, կահավորումը, ինչպես նաև վերապատրաստման, անվտանգության և կառավարման համակարգերը: «ԱյբԼաբ» ցանցն ապահովում է փորձի փոխանակում, ռեսուրսների համատեղ օգտագործում (գրադարան, սիմուլյացիոն ծրագրեր, տեսադարան), կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառում, համատեղ գնումներ, և այլն:

«ԱյբԼաբ»-երը հաշվի են առնում տեղական և միջազգային փորձը, համապատասխանում են վերջին տեխնոլոգիական պահանջներին, բավարարում են անվտանգության և էրգոնոմիկայի չափանիշներին, տալիս են իրական և վիրտուալ փորձեր անցկացնելու հնարավորություն, ապահովում են ոչ միայն դպրոցական, այլև խորացված ծրագրերով ուսուցման իրականացում, ինչպես նաև նպաստում են ուսումնական գործընթացը հետաքրքիր և գրավիչ դարձնելուն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52