Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը
08/06/2025 14:03
Կիսվել

Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը

Արդեն հինգերորդ անգամ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում մեկնարկել է հունիսի առաջին շաբաթվա ամենասպասված իրադարձությունը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն ամբողջ աշխարհին պատմում է հայկական գինեգործության եզակի ու հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթների մասին:

Փառատոնի շրջանակում մինչև հունիսի 8-ը ներառյալ Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները կվերածվեն հայկական գինու բույրով ու մշակույթով լցված տոնական միջավայրի՝ պատրաստ հյուրընկալելու տասնյակ հազարավոր այցելուների և զբոսաշրջիկների։

Ակբա բանկի հետ «Երևանի գինու օրեր» փառատոնի հովանավորը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգն է: Գինեսեր այցելուները Ակբա բանկի տաղավարում (Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկ) պատվիրելով անվճար Visa թվային քարտ՝ հնարավորություն են ստանում մասնակցել յուրօրինակ խաղի և ստանալ տարատեսակ նվերներ:

Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:

«Ակբա բանկն իր թվային, նորարար և անվտանգ լուծումերով ամբողջ Հայաստանում սպասարկում է հարյուր հազարավոր հաճախորդների: Բանկն այս տարի ևս Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ հովանավորում է «Երևանի գինու օրեր» փառատոնը, և վստահ ենք, որ նման միջոցառումները նպաստում են մեր երկրում տուրիզմի, գյուղատնտեսության և խաղողագործության զարգացմանը, և միևնույն ժամանակ՝ միջազգային հարթակներում  դռներ է բացում մեր երկրի ճանաչելիությունն էլ ավելի բարձրացնելու համար: Ակբա բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը փառատոնի այցելուներին առաջարկում են թվային ու նորարար լուծումներ, որոնք նրանց նոր փորձառություն կբերեն»,– նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:

«Երևանի գինու օրերը» յուրահատուկ հարթակ են դարձել, որտեղ միանում են գինեգործները, գինեսերները և հայկական գինեգործական բազմամյա մշակույթը: Փառատոնը յուրահատուկ տոն է դարձել ոչ միայն Հայաստանի բնակիչների համար, այլև ամբողջ աշխարհի գինեսեր տուրիստների համար, քանի որ նրանք գիտեն, որ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում անցկացվելու են տարածաշրջանում ամենամեծ գինու օրերը: Մենք համոզված ենք, որ տուրիստներն այցելում են ոչ միայն հայկական գինին համտեսելու, այլև շղթայական էֆեկտ ենք ունենում և Հայաստանում տուրիզմն է զարգանում ի հաշիվ այս փառատոնի: Նմանօրինակ միջոցառումներն ազդում են Հայաստանի տնտեսության զարգացման վրա և նպաստում են տուրիստական նոր  ուղիների, գինու նոր տեսակների արտադրության ու արտահանման վրա: Այս մասով Ակբա բանկը չէր կարող անմասն մնալ: Ակբա բանկը մշտապես Հայաստանի տնտեսության և, առհասարակ, Հայաստանի համար կարևոր նախաձեռնությունների կիզակետում է, նախաձեռնողն է ու ակտիվ մասնակիցը:», – նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

«Ակբայի հետ համագործակցությունը հոբելյանական է, որովհետև 5-րդ տարին է, որ վերջինիս աջակցությամբ իրականացվում է «Երևանի գինու օրեր» փառատոնը: Մենք արդեն 9-րդ տարին ենք իրականացնում փառատոնը, ինչը նշանակում է, որ կեսից ավելի անգամ մենք Ակբայի հետ ենք, Ակբան էլ՝ մեզ հետ: Այս համագործակցությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև մենք դեռ 3 տարեկան էինք, որ Ակբան հավատաց մեզ, որ սա այն փառատոնն է, որ Հայաստանի տնտեսության, գյուղատնտեսության, գինեգործության, զբոսաշրջության վրա շատ դրական ու կարևոր ազդեցություն կարող է ունենալ:  Առանց այս համագործակցության «Երևանի գինու օրերը» չէին լինի այն, ինչ այսօր կան», – նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն  Մերի Բադալյանը: 

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52