Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Իդրամը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման համագործակցության պանելային քննարկման մասնակից
10/06/2025 12:04
Կիսվել

Իդրամը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման համագործակցության պանելային քննարկման մասնակից

Առցանց առևտրի զարգացմանը զուգահեռ ներդրվում են նաև վճարման նոր եղանակներ՝ ձևավորելով նորարարական և հարմարավետ ֆինանսական էկոհամակարգ։ Հայաստանում այս փոփոխությունների առաջամարտիկներից է Իդրամ ընկերությունը։

Իդրամը մասնակցում էր Երևանում անցկացվող Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովին, որտեղ քննարկվող հիմնական թեմաներից մեկը էլեկտրոնային առևտրի զարգացման ճանապարհին փոխգործակցության կարևորությունն էր։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշեց, որ ընկերությունն այս պահին ներկայացված է ավելի քան 25․000 առևտրային կետերում, որոնցից 1000-ից ավելին էլեկտրոնային առևտրի հարթակներ են՝ թե՛ հայկական, թե՛ միջազգային․ «Դասական բանկային էքվայրինգին փոխարինելու են գալիս ավելի ճկուն և ընդգրկուն լուծումներ, օրինակ՝ Իդրամի Checkout-ը։ Այն առաջարկում է մուլտիֆունկցիոնալ լուծումներ, որտեղ վճարողը կարող է Իդրամի միջոցով կոնկրետ հարթակին կցել և՛ բանկային քարտը, և՛ հաշիվը, նաև BNPL (Buy Now Pay Later)-ը՝ «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» տարբերակը և այլ լուծումներ», – ասաց նա։

Իդրամի Checkout-ի միջոցով անձը վաճառակետի կայքում հնարավորություն է ստանում վճարել կա՛մ banking.idram.am հարթակի միջոցով, կա՛մ վճարել՝ սքանավորելով կայքում ձևավորված QR կոդը իր Idram&IDBank հավելվածով։ Իսկ որևէ առցանց խանութի հավելվածով վճարում կատարելիս անձը ընտրում է վճարել Իդրամով տարբերակը, ինչից հետո ավտոմատ բացվում է Իդրամի հավելվածը՝ վճարման էջով, որտեղ ընդամենը պետք է ընտրել վճարման աղբյուրն ու վճարել։

Wildberries–ի միջազգային զարգացման տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը էլեկտրոնային առևտրի զարգացման գործում կարևոր է համարում վճարային հարթակների դերը. «Սա այն ոլորտն է, որտեղ զարգացումն անընդհատ է։ Այսինքն՝ ամեն օր հայտնվում են նոր լուծումներ, որոնք պետք է ներդնել, զարգացնել և կիրառել: Մենք արդեն ապահովում ենք մեր գնորդների համար այն հնարավորությունը, որ նրանք կարող են պատվիրել ապրանքը և տեսնել գինը այն արժույթով, որը հարմար է իրենց, և վճարել նույն արժույթով՝ առանց մտահոգվելու տրանզակցիաների մանրամասներով», – ասաց նա։

Հայաստանում Վայլդբերիզը համագործակցում է նաև Իդրամի հետ:

Իդրամի առաջարկած լուծումները ոչ միայն ավելի արագ են, այլև՝ մատչելի։ Օգտվելով Rocket Line թվային ապառիկից՝ վաճառողներն ու գնորդները կարող են ավելացնել իրենց վաճառքի և գնումների ծավալները։

«Իդրամ ունենալը բիզնեսի համար այսօր ժամերի հարց է՝ մի քանի էջանոց API-ի միջոցով։ Ինչպես նաև ներդնելուց հետո արդեն Իդրամով վճարումներ ստանալը և Rocket Line թվային ապառիկով վճարումներ անելը վայրկյաններ է տևում, ինչը հեշտացնում և արագացնում է գործընթացը թե՛ վաճառողների, թե՛ գնորդների համար», – ասաց Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

Ի դեպ, կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ են ուղղում «Մի դրամի ուժը» բարեգործական նախաձեռնությանը։ Իդրամը փոխում է Հայաստանի առցանց վճարումների մշակույթը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բիզնեսների և սպառողների համար։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52