Բիզնես

USD BUY - 384.00+1.00 USD SELL - 386.50+0.50
EUR BUY - 448.00+2.00 EUR SELL - 457.00+2.00
OIL:  BRENT - 66.40-1.83 WTI - 64.76-0.74
COMEX:  GOLD - 3332.80+0.82 SILVER - 35.85-0.55
COMEX:  PLATINUM - 1356.60-1.31
LME:  ALUMINIUM - 2595.00+0.45 COPPER - 9878.00-0.22
LME:  NICKEL - 15245.00+0.24 TIN - 33762.00+0.04
LME:  LEAD - 2044.00+0.27 ZINC - 2779.00+0.40
FOREX:  USD/JPY - 143.84+0.00 EUR/GBP - 1.1792+0.37
FOREX:  EUR/USD - 1.1792+0.37 GBP/USD - 1.3742+0.06
STOCKS RUS:  RTSI - 1142.24+1.39
STOCKS US: DOW JONES - 44094.77+0.63 NASDAQ - 20369.73+0.47
STOCKS US: S&P 500 - 6204.95+0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 40487.39+0.84 TOPIX - 2852.84+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 24072.28-0.87 SSEC - 3444.43+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8760.96-0.43 CAC40 - 7665.91-0.33
STOCKS EUR:  DAX - 23909.61-0.51
30/06/2025  CBA:  USD - 384.47+0.15 GBP - 526.8-0.76
30/06/2025  CBA:  EURO - 450.83+0.6
30/06/2025  CBA:  GOLD - 40442-564 SILVER - 444.75-7.36
Ավելի էժան, քան Tesla Model Y․ Xiaomi YU7-ը վաճառքի է դուրս եկել Չինաստանում
01/07/2025 13:53
Կիսվել

Ավելի էժան, քան Tesla Model Y․ Xiaomi YU7-ը վաճառքի է դուրս եկել Չինաստանում

Չինական տեխնոլոգիական հսկան՝ Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է իր երկրորդ էլեկտրական ավտոմեքենան՝ YU7 քրոսովերը։ Նորույթը էժան է իր հիմնական մրցակից Tesla Model Y-ից, ինչը կարող է լուրջ ցնցում առաջացնել էլեկտրամեքենաների շուկայում։

Xiaomi YU7-ը հասանելի է երեք մոդիֆիկացիայով՝ Standard, Pro և Max․

YU7 Standard RWD տարբերակն արժե 253.500 յուան (մոտ 35.300 ԱՄՆ դոլար),

YU7 Pro լիաքարշակ (AWD) տարբերակը՝ 279.900 յուան (մոտ 39.050 ԱՄՆ դոլար),

YU7 Max լիաքարշակ տարբերակը՝ 329.900 յուան (մոտ 46.025 ԱՄՆ դոլար):

Սա նշանակում է, որ YU7-ի բազային տարբերակը մոտ 1200 դոլարով էժան է Tesla Model Y-ից։ Մյուս մոդիֆիկացիաները նույնպես ավելի մատչելի են, քան համարժեք միաշարժիչ և երկշարժիչ Model Y-ները Չինաստանում։

Ռեգո Ինշուրանս

Xiaomi-ի այս մրցակցային գնային մարտավարությունը պատասխան է Tesla-ի վերջին սադրիչ քայլերին Չինաստանում, որտեղ ամերիկյան ընկերությունը բացահայտ փորձել է «ծաղրել» չինացի մրցակիցներին՝ նրանց դրդելով մարտահրավեր նետել։ Xiaomi-ի ղեկավար Լեյ Ցզյունը (Lei Jun) ընդունել է մարտահրավերը և հայտարարել՝
եթե անգամ չկարողանանք հաղթել նրանց, գոնե կարող ենք մրցակցել:

Նախավաճառքի մասին հայտարարություն տարածելուց հետո առաջին երեք րոպեում ավելի քան 200 հազար մարդ կատարել է 700 դոլար կանխավճարային մուծում՝ մեքենա ամրագրելու համար։ Գնորդներն ունեն 7 օր՝ հրաժարվելու իրավունքով, որից հետո ամրագրումը համարվում է հաստատված պատվեր։ Դրանից հետո պետք է վճարել ևս 2800 դոլար, որպեսզի ամրագրումը վերածվի վերջնական պատվերի։

Xiaomi-ն թոփ մոդելի գնորդներին առաջարկում է մի շարք անվճար հավելումներ: Այս ակցիան ժամանակավոր է, բայց Xiaomi-ն դեռ չի նշել, թե երբ է վերջնաժամկետը:

Xiaomi-ն նախատեսում է սկսել YU7-ի արտահանումը 2027 թվականին, սակայն դեռ չի նշել՝ որ մոդելները կուղևորվեն արտասահմանյան շուկաներ։ Եթե ընկերությանը հաջողվի Tesla-ի գնային մակարդակով կամ ավելի էժան առաջարկել էլեկտրամեքենաներ Չինաստանից դուրս, ապա ավանդական ավտոարտադրողներին բավականին բարդ ժամանակներ են սպասվում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

30/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.47
+0.15
Եվրո (EUR)
450.83
+0.6
Ռուբլի (RUR)
4.8983
+0.005
Լարի (GEL)
141.25
+0.14
40442
-564
Արծաթ
444.75
-7.36