Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.50
EUR BUY - 440.00+1.00 EUR SELL - 448.00+7.00
OIL:  BRENT - 69.48-0.27 WTI - 67.21-0.07
COMEX:  GOLD - 3412.30-0.11 SILVER - 37.13+0.05
COMEX:  PLATINUM - 1320.90-0.74
LME:  ALUMINIUM - 2566.00+0.04 COPPER - 9630.50+0.20
LME:  NICKEL - 14987.00+0.34 TIN - 33378.00+2.04
LME:  LEAD - 1971.50+0.05 ZINC - 2727.00-1.21
FOREX:  USD/JPY - 147.59-2.15 EUR/GBP - 1.1582-0.02
FOREX:  EUR/USD - 1.1582-0.02 GBP/USD - 1.3284+0.05
STOCKS RUS:  RTSI - 1069.82-0.17
STOCKS US: DOW JONES - 43588.58-1.23 NASDAQ - 20650.13-2.24
STOCKS US: S&P 500 - 6238.01-1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 40290.70-1.25 TOPIX - 2916.20-1.10
STOCKS CHINA:  HANG SENG - 24733.45+0.92 SSEC - 3583.31+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 9068.58-0.70 CAC40 - 7546.16-2.91
STOCKS EUR:  DAX - 23425.97-2.66
04/08/2025  CBA:  USD - 383.56+0.01 GBP - 510.1+5.12
04/08/2025  CBA:  EURO - 443.97+6.3
04/08/2025  CBA:  GOLD - 41272+593 SILVER - 449.99+3.35
Ամերիաբանկը միացել է ԱՏՁՄ-ին` ազդարարելով ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների աննախադեպ համագործակցության մասին
04/08/2025 18:01
Կիսվել

Ամերիաբանկը միացել է ԱՏՁՄ-ին` ազդարարելով ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների աննախադեպ համագործակցության մասին

ԱՏՁՄ-ն և Ամերիաբանկն ազդարարեցին ֆինտեխ ոլորտում նախադեպը չունեցող համագործակցության մասին, որի համաձայն Ամերիաբանկը դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ:

Ամերիաբանկը` որպես ոլորտի Change Maker, միացել է ավելի քան 250 տեխնոլոգիական ընկերություններ միավորող ԱՏՁՄ-ին` վերահաստատելով բանկի ռազմավարական դիրքավորումը և թվային փոխակերպման ճանապարհը շարունակելու իր հանձնառությունը։

Երկու ռազմավարական ոլորտի համագործակցության նպատակն է Հայաստանում ձևավորել ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգ և փոխգործակցության նոր մշակույթ, որը երկուստեք կնպաստի ոլորտների զարգացմանը և առաջընթացին։

Համագործակցության մեկնարկն ազդարարվել է ԱՏՁՄ-ի ամենամսյա հանդիպմանը, որը տեղի է ունեցել Sevan Startup Summit-ի շրջանակում:

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի տեխնոլոգիական ասոցիացիան է՝ երկրի «հայթեք» էկոհամակարգի առանցքը։ Միության առաքելությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու երկրի գիտատեխնիկական արդիականացումն է։ ԱՏՁՄ գործունեության հիմնական ուղղություններն են ոլորտի ընկերությունների շահերի պաշտպանությունը, մարդկային ներուժի զարգացումը և Հայաստանի առաջխաղացումը տեխնոլոգիական լուծումների համաշխարհային շուկայում։ 2000 թվականին գործարկված միությանը ներկայում անդամակցում է ավելի քան 250 ընկերություն, ինչն ԱՏՁՄ-ն դարձնում է Հայաստանի հնագույն և խոշորագույն բիզնես-ասոցիացիաներից մեկը։ 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեխ միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

04/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.56
+0.01
Եվրո (EUR)
443.97
+6.3
Ռուբլի (RUR)
4.81
+0.024
Լարի (GEL)
141.99
+0.16
41272
+593
Արծաթ
449.99
+3.35