Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԶԱՆԳԱՌԱՏ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՆԱԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
24/07/2013 13:19
Կիսվել

«ԶԱՆԳԱՌԱՏ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՆԱԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ  «Զանգառատ» մարզային կանխավճարային սակագնային փաթեթն այսուհետ հասանելի է նաև կորպորատիվ բաժանորդներին: Առաջարկն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս, գտնվելով Երևան քաղաքից դուրս, զանգահարել Հայաստանի Beeline բջջային կապի բոլոր համարներին 5 դրամ սակագնով` անկախ զանգի տևողությունից:

«Զանգառատ» սակագնային փաթեթի բաժանորդները, Հայաստանի բոլոր մարզերից հավաքելով *88*, կարող են զանգահարել Վրաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների Beeline բջջային համարներին րոպեն 20 դրամ սակագնով:

«Հաշվի առնելով, որ «Զանգառատ» սակագնային փաթեթը սկսեց մեծ ճանաչում վայելել, ինչպես նաև ընդառաջելով մեր բաժանորդների դիմում-խնդրանքներին, մենք որոշեցինք հնարավորություն տալ նաև մեր կորպորատիվ բաժանորդներին օգտվել մատչելի կապից: Մասնավորապես, այն հարմարավետ է դեպի Ռուսաստան և մերձավոր արտասահման զանգերի ցածր սակագների շնորհիվ: Կարծում ենք, որ մարզերում փոքր և միջին բիզնեսին աջակցությունը մեզ համար նույնպես հանդիսանում է մեր սոցիալական պատասխանատվության բաղադրիչներից մեկը», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Զանգառատ» սակագնային փաթեթի շրջանակում Երևան քաղաքից կատարված ելքային զանգերը դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաև Beeline ֆիքսված ցանց հաշվարկվում է րոպեն 29.99 դրամ սակագնով:

«Զանգառատ» սակագնային փաթեթի միացման արժեքն է 100 դրամ: Այլ սակագնային փաթեթից անցումը դեպի «Զանգառատ» կարելի է իրականացնել զանգահարելով 067408055 հեռախոսահամարին: Անցման արժեքն է 200 դրամ: «Զանգառատ» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում կամ ընկերության գրասենյակներում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52