Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մաքսատուրքերը դանդաղեցնում են Lamborghini-ի վաճառքները նույնիսկ ամենահարուստ ամերիկացիների շրջանում
27/08/2025 13:02
Կիսվել

Մաքսատուրքերը դանդաղեցնում են Lamborghini-ի վաճառքները նույնիսկ ամենահարուստ ամերիկացիների շրջանում

Նույնիսկ ամենահարուստ ամերիկացի հաճախորդները հետաձգում են սպորտային ավտոմեքենաների գնումներն ԱՄՆ-ում՝ ներմուծման մաքսատուրքերի անորոշության պատճառով: Այս մասին հայտարարել է Lamborghini-ի գլխավոր գործադիր տնօրեն Շտեֆան Վինքելմանը։

Վերջերս Սպիտակ տունը և ԵՄ-ն համաձայնության են եկել 15% մաքսատուրքի շուրջ, սակայն ավտոարտադրողները դեռ վճարում են բարձրացված՝ 27.5% սակագին։ Հաշվի առնելով, որ Lamborghini-ի գները սկսվում են 400 հազար դոլարից, շատ գնորդներ նախընտրում են սպասել, մինչև իրավիճակը մաքսատուրքերի հետ կապված կայունանա:

Ռեգո Ինշուրանս

«Որոշ գնորդներ սպասում են, որովհետև ցանկանում են վստահ լինել մաքսատուրքերի վերջնական չափի վերաբերյալ։ Նրանք զուր չեն միլիոնատերեր և միլիարդատերեր․ նրանք գիտեն, թե ինչ են անում», – ընդգծել է նա։

Վինքելմանի խոսքով՝ մաքսատուրքերը, միևնույն է, ազդելու են ընկերության վրա, քանի որ Lamborghini-ն մեքենաներ է արտադրում միայն Իտալիայում և չի դիտարկում արտադրությունն ԱՄՆ տեղափոխելու տարբերակը։ Այնուամենայնիվ, ազդեցությունը համեմատաբար փոքր կլինի՝ մեծ պատվերների թվի շնորհիվ․ այժմ հաճախորդներին մատակարարվող մեքենաները պատվիրել էին մեկ կամ երկու տարի առաջ։

Բացի այդ, Վինքելմանը հարցազրույցում ներկայացրել է ընկերության հաճախորդների ժողովրդագրական տվյալները։ Նրա խոսքով՝ Lamborghini-ի գնորդները միջինում ունեն հինգ ավտոմեքենա, իսկ ամենաթանկ մոդելների գնորդները՝ տասը։ Գնորդների միջին տարիքը 45 տարեկանից ցածր է, իսկ Ասիայում՝ 30-ից ցածր։

Lamborghini-ն մտնում է Volkswagen խմբի մեջ։ 2024 թվականին ընկերությունը գրանցել է ռեկորդային եկամուտ՝ ավելի քան 3 միլիարդ եվրո՝ վաճառելով 10.867 ավտոմեքենա։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52