Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
2020-2023 թթ․ ՏՏ ոլորտում զրոյից իրականացվող ներդրումների բաժինը կազմել է ավելի քան 52%
16/09/2025 21:44
Կիսվել

2020-2023 թթ․ ՏՏ ոլորտում զրոյից իրականացվող ներդրումների բաժինը կազմել է ավելի քան 52%

«Տնտեսական լրագրողների ակումբ»-ը հրապարակել է Արմեն Քթոյանի ՎԱԿ վերլուծական ակնարկը, որը ներկայացնում է վերազգային կորպորացիաների բնույթն ու զադեցությունը պետությունների տնտեսական զարգացման գործընթացում։

Ակնարկի համաձայն՝ վերջին տարիներին ՎԱԿ-ների (վերազգային կորպորացիա) միջոցով ձևավորվել են տեխնոլոգիաների փոխանցման նոր, ավելի բարդ և ճկուն ձևեր, որոնք սերտորեն առնչվում են տնտեսության թվայնացմանը և ոչ նյութական ակտիվների աճին։ Այսպիսի կորպորացիաներն ակտիվորեն ստեղծում են տարածաշրջանային նորարարական կենտրոններ, որոնք գիտելիք են արտադրում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաների համար, ներդրում են անում ստարտափներում և խթանում բաց նորարարությունների մոդելների զարգացումը։ Այս ամենին զուգահեռ նրանք Հայաստան են բերում «կանաչ» տեխնոլոգիաներ՝ վերականգնվող էներգիայի լուծումներ, մաքուր արտադրական մեթոդներ և բնապահպանական ստանդարտներ։

Հարավային Կորեայի օրինակը ցույց է տալիս, որ Հետազոտությունների և մշակումների հարկադրական տեղայնացումը կարող է ստեղծել տեղական գիտական կենտրոններ, որոնք հետագայում դառնում են գլոբալ առաջատարներ (Samsung, LG)։ Իսրայելում գիտական էկոհամակարգը խթանվեց ՎԱԿ-ների դրամաշնորհների ու ստարտափ ներդրումների միջոցով՝ ստեղծելով կիբերանվտանգության և ՏՀՏ ոլորտի գիտական հետազոտությունների գլոբալ կենտրոն։

Գիտելիքի փոխանցման բաղադրիչը առանցքային է․ ՎԱԿ-ները դառնում են կրթական և փորձի փոխանակման հարթակներ, զարգացնում են ոչ միայն տեխնիկական, այլև «փափուկ» հմտությունները, ինչը կարևոր է միջազգային շուկայում մրցունակության համար։

ՀՀ տենդենցները

Հայաստանում ևս ձևավորվում է նման տենդենց։ Վերջին տարիներին վերազգային կազմակերպությունների մասնակցությունը ոչ միայն նպաստում է ՏՏ ոլորտի աճին, այլև գիտական ենթակառուցվածքների ստեղծմանը։ Հատկապես վերջին տարիներին նշանակալի դերակատարում են ստանում հետազոտական և նորարարական կարողությունների ամրապնդմանն ուղղված մասնավոր կորպորացիաների նախաձեռնությունները; Ըստ վերլուծական ակնարկի՝ 2020-2023 թթ․ ՏՏ ոլորտում զրոյից իրականացվող ներդրումների բաժինը կազմել է ավելի քան 52%, ինչը զգալիորեն բարձրացրել է գիտահետազոտական հնարավորությունները։

Վերջին տարիներին խոշոր վերազգային ընկերություններն ակտիվ գիտական, հետազոտական ու տեխնոլոգիական գործունեություն են ծավալել Հայաստանում։ Նշանակալի է Oracle և VMware ընկերությունների ներդրումը, որոնք ստեղծում են ինժեներական և հետազոտական գրասենյակներ, զարգացնում են ծրագրային ապահովման նորարարական լուծումներ, ներդնում են գիտահետազոտական Agile մշակույթ։ Գիտահետազոտական ոլորտում ակնառու է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության հայաստանյան PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը, որը կենտրոնանում է մաթեմատիկական գիտությունների, արհեստական բանականության և նախատիպերի ստեղծման վրա՝ միաժամանակ ներգրավելով հայ գիտնականներին և երիտասարդ հետազոտողներին։ Ներկայումս այն ընդլայնվում է Երևանի Ինժեներական քաղաքում, ինչը հնարավորություն կտա իրականացնել ավելի խորը հետազոտություններ և զարգացնել փորձարարական բազան։ Cisco ընկերությունն իր հայաստանյան տեխնոլոգիական թիմի միջոցով զարգացնում է ցանցային տեխնոլոգիաներ, ինչը պահանջում է բարձրակարգ գիտական և ինժեներական կարողություններ։ Huawei–ը համագործակցում է Enterprise Armenia-ի հետ հետազոտական կենտրոն ստեղծելու ուղղությամբ, ինչը կարող է դառնալ գիտական համագործակցության և կրթական ծրագրերի նոր պլատֆորմ։

Գիտելիքի փոխանցումը և կարողունակության զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։ ՎԱԿ-ները նպաստում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների տեղայնացմանը, այլև գիտական կադրերի պատրաստմանը, նոր կրթական մոդուլների ներդրմանը, գիտության և բիզնեսի համագործակցության ընդլայնմանը։ Արդյունքում, ձևավորվում է ազգային գիտական էկոհամակարգ, որը կարող է ապահովել նորարարական նախագծերի շարունակական հոսք, բարձրացնել երկրի գիտատեխնոլոգիական հեղինակությունը և Հայաստանի գիտնականներին դարձնել գլոբալ հետազոտական ցանցերի մասնակից։

Ճիշտ պետական քաղաքականության և մասնավոր հատվածի համագործակցության դեպքում Հայաստանը կարող է վերածվել տարածաշրջանային գիտահետազոտական և տեխնոլոգիական կենտրոնի, որտեղ գիտությունը կդառնա տնտեսական աճի գլխավոր շարժիչ ուժերից մեկը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12