Բիզնես

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 384.00-1.00
EUR BUY - 451.00+3.00 EUR SELL - 454.50+0.50
OIL:  BRENT - 68.33+1.09 WTI - 64.40+1.50
COMEX:  GOLD - 3718.10-0.01 SILVER - 42.41-1.49
COMEX:  PLATINUM - 1401.50-0.50
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 146.49-0.39 EUR/GBP - 1.1852+0.64
FOREX:  EUR/USD - 1.1852+0.64 GBP/USD - 1.364+0.20
STOCKS RUS:  RTSI - 1065.88+0.03
STOCKS US: DOW JONES - 45757.90-0.27 NASDAQ - 22333.96-0.07
STOCKS US: S&P 500 - 6606.76-0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 44902.27+0.30 TOPIX - 3168.36+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 26438.51-0.03 SSEC - 3861.87+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 9195.66-0.88 CAC40 - 7818.22-1.00
STOCKS EUR:  DAX - 23329.24-1.77
16/09/2025  CBA:  USD - 383.12+0 GBP - 522.04+0.73
16/09/2025  CBA:  EURO - 452.35+1.99
16/09/2025  CBA:  GOLD - 45053+80 SILVER - 519.8-0.74
Ֆասթ Շիֆթով հնարավոր է վարձակալել PowerFull՝ առանց նույնականացում անցնելու
17/09/2025 11:00
Կիսվել

Ֆասթ Շիֆթով հնարավոր է վարձակալել PowerFull՝ առանց նույնականացում անցնելու

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը պարզեցրել է «PowerFull» լիցքավորման սարքերի (power bank) վարձակալությունը՝ հնարավորություն ընձեռելով օգտվել ծառայությունից առանց հավելվածում նույնականացում անցնելու։

Այսուհետ «PowerFull»-ի այն օգտատերերը, որոնք չեն անցել Ֆասթ Շիֆթի նույնականացումը, ևս կարող են վարձակալել լիցքավորման սարք՝ հավելվածին կցելով միայն իրենց բանկային քարտը․ այլ փաստաթղթեր կցելու կարիք չկա։

«Մեր ընկերությունը, լսելով իր բազմաթիվ հաճախորդների խնդրանքը, մշակել է նոր տարբերակ՝ «PowerFull»-ից օգտվելու համար։ Այժմ լիցքավորման սարքեր վարձակալելն ավելի պարզ ու հարմար է, բացի այդ, սա կարևոր քայլ է ծառայության հասանելիությունն ընդլայնելու համար»,- ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

«PowerFull»  ընկերության համահիմնադիր և ծառայության պատասխանատու Վարդան Ավանեսյանն էլ  ընդգծել է, որ այս փոփոխությունն օգտատերերի արդյունավետ փորձառության համար է․ «Ինտեգրման սկզբնական շրջանում լիցքավորման սարքեր վարձակալելու համար անհրաժեշտ էր ոչ միայն կցել բանկային քարտ, այլև անցնել նույնականացում։ Հիմա Ֆասթ Շիֆթում «PowerFull»-ից օգտվելու ընթացակարգը կլինի նույն կերպ, ինչ նախկինում էր՝ «PowerFull» հավելվածում»։

«PowerFull»-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 430-ից ավելի կետերում՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ և այլն։

Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական լիցքավորման սարքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը։

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

16/09/2025
դրամ
Դոլար (USD)
383.12
+0
Եվրո (EUR)
452.35
+1.99
Ռուբլի (RUR)
4.6276
+0.0084
Լարի (GEL)
141.48
-0.15
45053
+80
Արծաթ
519.8
-0.74