Բիզնես

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 444.00+1.00 EUR SELL - 447.50+1.00
OIL:  BRENT - 62.46+0.48 WTI - 58.85+0.58
COMEX:  GOLD - 4248.20+1.01 SILVER - 52.40+2.34
COMEX:  PLATINUM - 1696.80+0.74
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 150.88-0.17 EUR/GBP - 1.1662+0.35
FOREX:  EUR/USD - 1.1662+0.35 GBP/USD - 1.342+0.52
STOCKS RUS:  RTSI - 1017.01+1.57
STOCKS US: DOW JONES - 46253.31-0.04 NASDAQ - 22670.08+0.66
STOCKS US: S&P 500 - 6671.06+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 48277.74+1.27 TOPIX - 3203.42+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25888.51-0.09 SSEC - 3916.23+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 9424.75-0.30 CAC40 - 8077.00+1.99
STOCKS EUR:  DAX - 24181.37-0.23
16/10/2025  CBA:  USD - 382.48-0.19 GBP - 513.67+2.23
16/10/2025  CBA:  EURO - 445.78+0.85
16/10/2025  CBA:  GOLD - 51704+938 SILVER - 646.64+12.78
Ինչո՞ւ են ձեռնարկատերերը ընտրում Ozon-ը՝ ի՞նչ գործիքներ են օգնում զարգացնել բիզնեսը
30/09/2025 16:28
Կիսվել

Ինչո՞ւ են ձեռնարկատերերը ընտրում Ozon-ը՝ ի՞նչ գործիքներ են օգնում զարգացնել բիզնեսը

Ozon-ում վաճառողները գտնում են ոչ միայն գնորդներ, այլև բիզնեսի աճի հնարավորություններ: Մարքեթփլեյսը իր վրա է վերցնում այն խնդիրները, որոնք սովորաբար մեծ ջանքեր են խլում՝ լոգիստիկա, վերլուծություն, ապրանքների առաջխաղացում:

Նկարազարդման մեջ թաքնված են առարկաներ, որոնք խորհրդանշում են Ozon-ի հիմնական հնարավորությունները վաճառողների համար: Փորձե՛ք գտնել բոլորը, իսկ ներքևում կպատմենք, թե հատկապես ինչպե՞ս են նրանք օգնում բիզնես կառուցել:

Ozonի հետ վաճառողները ստանում են գործիքների ամբողջական փաթեթ վստահ մեկնարկի և զարգացման համար: Այս ամենն օգնում է ջանք չգործադրել կազմակերպչական մանրուքների վրա և կենտրոնանալ գլխավորի՝ սեփական բիզնեսի վրա:

Պարզ մեկնարկ

Խանութ բացելը մարքեթփլեյսում հեշտ է և արագ: Անհրաժեշտ չեն երկար հաստատումներ, գրասենյակի վարձակալություն կամ սեփական անձնակազմ: Բավական է պատրաստել փաստաթղթերը և անցնել պարզ առցանց գրանցում:

Ozon Seller-ում հաշվի ստեղծումը տևում է մոտ 15 րոպե: Անհրաժեշտ է միայն հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ: Գրանցումը ավարտելու համար հարկավոր է նշել ընկերության ռեկվիզիտներն ու իրավաբանական անվանումը: Իսկ հաշվի ակտիվացման համար՝  լրացնել տեղեկատվություն սեփական բիզնեսի մասին, ներբեռնել փաստաթղթերը և մուտքագրել վճարման ռեկվիզիտները: Տվյալների հաստատումից հետո վաճառողը նամակ է ստանում իր էլ. հասցեին՝ հաշվի պատրաստ լինելու մասին:

Վերջին քայլը օֆերտան ընդունելն է, որը կարգավորում է Ozon-ի հետ աշխատանքը: Դրանից հետո կբացվի վերլուծության, բիզնեսի կառավարման գործիքների և այլ ներքին ծառայությունների հասանելիությունը:

Վերլուծություն և ռազմավարություն

Բիզնեսում կարևոր են փաստերը, այլ ոչ թե ենթադրությունները: Հարթակում անվճար վերլուծությունը օգնում է կայացնել գիտակցված որոշումներ: Խանութը «կուրորեն» զարգացնելու փոխարեն, ինչպես հաճախ լինում է սկզբում, ձեռնարկատերը հիմնվում է տվյալների վրա և կարող է ռազմավարություն կառուցել թվերի հիմքով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընտրել խոստումնալից ապրանք, պատրաստել ճիշտ առաջարկ գնորդների համար և արագ կառուցել կայուն բիզնես:

Ozon-ի վերլուծական գործիքները ցույց են տալիս՝

  • Որ ապրանքներն են ամենաշատը վաճառվում և որ տարածաշրջաններում
  • Որն է գնորդի պրոֆիլը՝ սեռը, տարիքը, միջին կտրոնը
  • Ինչպես են ակցիաները և զեղչերը ազդում վաճառքի վրա
  • Որքան հաճախ են ապրանքներն ավելացվում զամբյուղներին և քանի պատվեր է վերադարձվում
  • Որ կատեգորիաներն են աճում, և որոնք են կորցնում պահանջվածությունը

«Վաճառողի վերլուծություն» բաժնում հասանելի են  գրաֆիկներ՝ արդյունավետության ցուցանիշներով, իսկ «Կլաստերներ» գործիքը օգնում է վերլուծել առաքումների շղթան և բացահայտել լոգիստիկ խոչընդոտները: «Ակցիաներ» բլոկում կարելի է  հետևել, թե ինչպես է ծախծխումներին մասնակցությունը ազդում ընդհանուր արդյունքների վրա:

Լոգիստիկան առանց խնդրի

Շատ ձեռնարկատերերի համար լոգիստիկան դառնում է մեծ գլխացավանք. նրանք չգիտեն, թե որտեղ պահել ապրանքները, ինչպես կազմակերպել առաքումը կամ ինչպես աշխատել մաքսային ծառայության հետ: Ozon-ում անմիջապես լուծում են ստանում այս խնդիրները՝ վաճառողները կարող են ընտրել բիզնեսի վարման հարմար ձևաչափ.

  • FBS՝ ապրանքները պահվում են վաճառողի պահեստում, իսկ առաքումն իր վրա է վերցնում Ozon-ը։ Սա հարմար է սեզոնային ապրանքների կամ փորձնական խմբաքանակների համար։
  • realFBS՝ ամբողջ լոգիստիկան մնում է վաճառողի կողմում: Այս տարբերակը հարմար է ցանկացած ապրանքի համար, այդ թվում՝ գերծավալայինների:
  • FBO՝ ապրանքները պահվում են Ozon-ի պահեստներում, և հարթակն ամբողջությամբ պատասխանատու է առաքման համար։ Սա հաճախ օգտագործվում է կայուն պահանջարկ ունեցող հայտնի ապրանքների համար։

Կարելի է համատեղել տարբեր սխեմաներ. օրինակ, ուղարկել փխրուն ապրանքներ FBS-ի միջոցով, իսկ սովորական ապրանքները՝ FBO-ի միջոցով։

Եթե ձեռնարկատերը մտնում է արտասահմանյան շուկաներ, Ozon-ն իր վրա է վերցնում մաքսայինի հետ շփումը՝ նվազեցնելով վաճառողի բեռը։ Հարթակը նաև ապահովում է ապրանքների լիարժեքությունը առաքման ընթացքում։

Ապրանքների առաջխաղացումը և մարքեթփլեյսում աճը

Մարքեթփլեյսում վաճառքներ սկսելը հնարավոր է մի քանի ապրանքատեսակով՝ տարբեր կատեգորիաներ փորձարկելու և աստիճանաբար տեսականին ընդլայնելու համար: Առաջխաղացման համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն իսկ ներառված է հարթակում. ընտրանիները, ակցիաները և այլ հնարավորությունները թույլ են տալիս ցուցադրել ապրանքները միլիոնավոր գնորդների՝ առանց բարդ մարքեթինգային արշավների:

Եթե ավանդական առցանց վաճառքի մեջ ձեռնարկատերերին անհրաժեշտ է լինում ներդրումներ կատարել կայքի, SEO-ի և այցելությունների գրավման մեջ, ապա Ozon-ն արդեն իսկ ունի լսարան: Գնորդները վստահում են ապրանքանիշին և գնահատում են ամեն ինչ մեկ տեղում պատվիրելու և իրենց ապրանքները ընդունման կետում կամ առաքմամբ ստանալու հնարավորությունը:

Ozon ամեն օր առաջխաղացման վրա ռեսուրսներ է ներդնում: Հարթակում կան հետևյալ արդյունավետ գործիքները՝

  • Ապրանքի քարտ: Վառ լուսանկարները, մանրամասն նկարագրությունը և բանալի բառերը օգնում են ուշադրություն գրավել և մեծացնել վաճառքները:
  • Ակցիաներ և ծախծխումներ: Զեղչերը բարելավում են ապրանքի տեսանելիությունը. հարթակը բարձրացնում է որոնման արդյունքներում դասակարգումը և ավելացնում դրանք ընտրանիների մեջ։
  • Կարծիքներ և հարցեր: Դրանք թողնում են միայն իրական գնորդները՝ դա ձևավորում է վստահություն: Կարևոր է պատասխանել մեկնաբանություններին և ցույց տալ գնորդներին, որ վաճառողը պատրաստ է օգնել՝ նույնիսկ խնդրի դեպքում։
  • Լրացուցիչ գործիքներ: Վճարովի առաջխաղացում որոնման մեջ, միջին գովազդ և թիրախավորում՝ կարելի է փորձարկել տարբեր ձևաչափեր և ընտրել այն, որն ամենահարմարն է Ձեր բիզնեսին:

Աջակցություն և ուսուցում

Նույնիսկ նորեկները մարքեթփլեյսում միայնակ չեն մնում հարցերի հետ։ Ամեն քայլափոխի օգնություն կա՝ զրուցարան տեխնիկական աջակցության հետ, մանրամասն «Գիտելիքների բազա», ինտերակտիվ դասընթացներ և թրեյնինգներ Ozon Ուսուցում հարթակում։

Վաճառողը կարող է քայլ առ քայլ ինքնուրույն սովորել, թե ինչպես կառուցել խանութի աշխատանքը, օպտիմալացնել վաճառքները և կարգավորել լոգիստիկան։ Բոլոր հրահանգները տեսողական են, իսկ նյութերը՝ գործնական։

Եթե հարցեր առաջանան, Ozon-ի աջակցության թիմը միշտ հասանելի է. անմիջապես անձնական հաշվի միջոցով կամ սոցիալական ցանցերում։ Վաճառողները կարող են արագ լուծել ցանկացած խնդիր։

Թափանցիկություն և կանոնավոր վճարումներ

Բյուջեյի պլանավորումը կարևոր է փոքր և միջին բիզնեսի համար: Ozon-ի անձնական հաշվում հասանելի է թափանցիկ վիճակագրությունը՝ ինչ է վաճառվել, երբ կստացվեն վճարումները և ինչ չափով: Վճարումները կատարվում են կանոնավոր՝ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ: Սա օգնում է վերահսկել ֆինանսական հոսքը և վստահորեն զարգացնել բիզնեսը:

Այսօր Ozon-ն արդեն ունի 60.5 միլիոն գնորդ, որոնք ամեն օր կատարում են վեց միլիոն պատվեր: Մարդիկ իրենք են գալիս հարթակ՝ վստահում են մարքեթփլեյսին և գնում են բազմազան ապրանքներ՝ փոքր կենցաղային իրերից մինչև թանկարժեք տեխնիկա: Իսկ Ozon-ի լոգոտիպով յուրաքանչյուր կապույտ փաթեթեի ետևում թաքնված է որևէ մեկի պատմությունը՝ սկսնակ ձեռնարկատեր, ընտանեկան արհեստանոց կամ ընկերություն, որը գտել է նոր հաճախորդներ և ընդլայնել է իր բիզնեսն այստեղ:

16/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.48
-0.19
Եվրո (EUR)
445.78
+0.85
Ռուբլի (RUR)
4.8299
-0.0146
Լարի (GEL)
141.19
-0.04
51704
+938
Արծաթ
646.64
+12.78