Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Mazda-ն ավարտել է ֆինանսական առաջին կիսամյակը զուտ վնասով և 6%-ով նվազած եկամուտով
10/11/2025 14:24
Կիսվել

Mazda-ն ավարտել է ֆինանսական առաջին կիսամյակը զուտ վնասով և 6%-ով նվազած եկամուտով

Ճապոնական ավտոարտադրող Mazda Motor Corp.-ը 2026 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում գրանցել է զուտ վնաս և եկամուտների 6% նվազում։

Ըստ ընկերության ֆինանսական հաշվետվության՝ ապրիլ-սեպտեմբեր ամիսներին զուտ վնասը կազմել է 45.3 միլիարդ իեն, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ունեցել էր 35.3 միլիարդ իեն զուտ շահույթ։ Գործառնական վնասը կազմել է 53.9 միլիարդ իեն՝ անցյալ տարվա 103 միլիարդ իենի շահույթից հետո։

Ընկերության ընդհանուր եկամուտը նվազել է մինչև 2.24 տրիլիոն իեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.39 տրիլիոն իենի փոխարեն։

Ռեգո Ինշուրանս

Վաճառքների ծավալը կրճատվել է 3%-ով՝ հասնելով 609 հազար ավտոմեքենայի։ Մասնավորապես՝ Եվրոպայում ցուցանիշը նվազել է 17%-ով, Չինաստանում՝ 7%-ով, իսկ Ճապոնիայում աճել է 6%-ով, Հյուսիսային Ամերիկայում՝ 1%-ով։

Արտադրությունը նույնպես նվազել է 8%-ով՝ կազմելով 555 հազար մեքենա։

Ըստ ընկերության կանխատեսումների՝ ամբողջ 2026 ֆինանսական տարվա (որը կավարտվի մարտին) արդյունքներով Mazda-ն դեռ ակնկալում է ստանալ 20 միլիարդ իեն զուտ շահույթ (նվազում՝ մոտ 5.7 անգամ նախորդ տարվա համեմատ), 50 միլիարդ իեն գործառնական շահույթ (նվազում՝ 3.7 անգամ) և 4.9 տրիլիոն իեն եկամուտ (նվազում՝ 2%)։

Հաշվարկներում ընկերությունը ելնում է միջին 1 դոլար = 147 իեն փոխարժեքից՝ նախորդ տարվա 153 իենի փոխարեն։

Վերջին երեք ամսում ավտոարտադրողի շուկայական կապիտալիզացիան աճել է 15%՝ հասնելով 652 միլիարդ իենի, մինչդեռ Nikkei 225 ֆոնդային ինդեքսը նույն ընթացքում ավելացել է 20%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41