Առաջին ֆինանսական կիսամյակում Honda-ի զուտ շահույթը 20%-ով նվազել է
Ճապոնական ավտոարտադրող Honda Motor Co.-ն 2026 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում ունեցել է 19.7%-ով պակաս զուտ շահույթ և վատթարացրել է տարեկան կանխատեսումը։
Ըստ ընկերության հրապարակած հաշվետվության՝ ապրիլ-սեպտեմբեր ամիսներին Honda-ի զուտ շահույթը կազմել է 311.83 միլիարդ իեն (մոտ 2 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 494.68 միլիարդ իենի դիմաց։
Գործառնական շահույթը կրճատվել է 41%-ով՝ հասնելով 438.14 միլիարդ իենի, իսկ եկամուտը նվազել է 1.5%-ով՝ կազմելով 10.63 տրիլիոն իեն։
Ֆինանսական երկրորդ եռամսյակում Honda-ի գործառնական շահույթը նվազել է 25%-ով՝ մինչև 194 միլիարդ իեն, այն դեպքում երբ վերլուծաբանները կանխատեսում էին միջինը 212 միլիարդ իեն։
Ընկերությունը կիսամյակում վաճառել է 1.68 մլն ավտոմեքենա (նվազում՝ 5.6%) և 10.763 մլն մոտոցիկլ (աճ՝ 3.7%)։
Honda-ն նվազեցրել է գործող ֆինանսական տարվա կանխատեսումները, ըստ այդմ՝ գործառնական շահույթը՝ մինչև 550 միլիարդ իեն (նախկին կանխատեսում՝ 700 միլիարդ իեն), զուտ շահույթը՝ մինչև 300 միլիարդ իեն (նախկինում՝ 420 միլիարդ իեն), եկամուտը՝ մինչև 20.7 տրիլիոն իեն (նախկինում՝ 21.1 տրիլիոն իեն)։
Հաշվարկները կատարվել են՝ ելնելով միջին 1 դոլար = 145 իեն փոխարժեքից՝ նախորդ տարվա 153 իենի փոխարեն։
Կանխատեսումների վերանայումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից նոր ներմուծման մաքսատուրքերի բացասական ազդեցությամբ, էլեկտրական մեքենաների հետ կապված միանվագ կորուստներով, ինչպես նաև չիպերի պակասի պատճառով սպասվող արտադրության կրճատմամբ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

