Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
«ԱրմենՏել»-ն ընդլայնել է  «Զանգիր ինձ» և «Լիցքավորիր իմ հաշիվը» ծառայությունների աշխարհագրությունը
03/10/2013 12:10
Կիսվել

«ԱրմենՏել»-ն ընդլայնել է «Զանգիր ինձ» և «Լիցքավորիր իմ հաշիվը» ծառայությունների աշխարհագրությունը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների աշխարհագրության ընդլայման մասին: Այժմ «ԱրմենՏել»  ընկերության  բջջային ցանցի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվն լիցքավորելու խնդրանքով ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Վրաստանի Beeline բջջային բաժանորդներին:

«Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայություններն անվճար են: Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ուղարկել 10-ից ոչ ավել հրահանգ`առավելագունը  5 հրահանգ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Վրաստանի Beeline բաժանորդներին, և  առավելագունը  5 հրահանգ Beeline Հայաստանի բաժանորդներին:

«Զանգի´ր ինձ» հարցման համար անհրաժեշտ է մուտքարել հետևյալ հրահանգը` *143*(բաժանորդի հեռախոսահամարը, որին ուղարկված է հարցումը) և # նշանը: Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և  Վրաստանի բաժանորդներին հարցում ուղարկելիս անհրաժեշտ է հավաքել Beeline բաժանորդների համարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը: «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` *144* (բաժանորդի համարը, ում ուղարկած է հարցումը) և # նշանը: Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Վրաստանի Beeline բաժանորդների հեռախոսահամարը մուտքագրվում է միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը:

«Զանգի´ր ինձ» և «Լիցքավոր´իր իմ հաշիվը» ծառայություններից կարելի է օգտվել անգամ զրոյական հաշվեկշռի դեպքում:  

Ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58